Ս. Կարապետյան. Լաչինի ազատագրումը հեշտ բան չէր (տեսանյութ)
Լաչինի ազատագրման մասնակիցներ՝ «Հետախույզ վետերանների միության» նախագահ Սուրեն Կարապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հիշեց, թե ինչպես են ազատագրել Լաչինը: Ասում է՝ հեշտ բան չէր:
Հիշեցնենք, որ 1992 թվականի մայիսի 17-18-ին բացվեց Լաչինի մարդասիրական միջանցքը:
«Լաչին ոտք դրեցինք մայիսի 18-ին: Մեր կողմը 40 հոգին չէր գերազանցում, հետևակ չուներ, հրետանավորներ էինք, կածան էր, կընկնեինք ծուղակի մեջ: Դրա համար սպասեցինք, որ գան մեզ օգնության, լավ էր, որ Շուշին ազատագրելուց հետո տղաները միացան մեզ»,-ասաց Կարապետյանը:
Նա հիշում է, որ հանկարծակիի եկած ադրբեջանցիները թողել են անգամ տարեց հարազատներին, գիշերով փախել են:
«Դա հեշտ բան չէր: Առևտրական մտածելակերպով շատերն ասում են, դա փոխանակում էր Շահումյանի հետ: Դա տգիտության վերջին աստիճանն է»,-ասաց Սուրեն Կարապետյանն ու առևտրի մասին խոսակցություններն անհեթեթ որակեց:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում