Լոռու մարզն ասել է «Ոչ» համայնքների խոշորացմանը
Լոռու մարզի 7 գյուղերում կիրակի, մայիսի 17-ին անցկացված տեղական հանրաքվեի արդյունքները բավարար չեն այդ համայնքների խոշորացման համար: «Համաձա՞յն եք, որպեսզի Թումանյանի, Մարցի, Քարինջի, Լորուտի, Շամուտի, Աթանի, Ահնիձորի համայնքները միավորվեն՝ Թումանյանի համայնք անվանմամբ, Թումանյանի համայնքի կենտրոնով, Թումանյան, Քոբերի կայարան, Մարց, Քարինջ, Լորուտ, Շամուտ, Աթան, Ահնիձոր բնակավայրերով» հարցին մի քանի գյուղեր բացասական պատասխան են տվել:
Այսպես, Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկանում ենք, որ Աթան համայնքում հանրաքվեին «այո» ասել է 42 մասնակից, իսկ 55-ը` «ոչ», Ահնիձոր համայնքում 33-ն են «այո» ասել, իսկ 40-ը` «ոչ»: Ամենաշատը «այո» ասել են Թումանյան համայնքում 576 մարդ, իսկ «ոչ»` 36 մարդ: Լորուտ գյուղում 125 մարդ ասել է «այո», 115 մարդ ասել է «ոչ», Մարց գյուղում 99 մարդ ասել է «այո», 31-ն էլ` «ոչ»: Շամուտ գյուղում 19 մարդ ասել է «այո», իսկ 64-ը` ոչ: Քարինջ գյուղում 113 մարդ ասել է «այո», իսկ 83-ը «ոչ»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան