Ռոբերտ Նազարյանն ուսումնասիրում է ՀԷՑ-ի 4000 էջանոց հայտը
«Ես այսօր կապվել եմ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի հետ, և նա ինձ խնդրել է իրեն ժամանակ տալ` ուսումնասիրել 4000 էջանոց հայտը, որ կարողանան մարդիկ մեր հարցերին պատասխանել»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Նշենք, որ ԱԺ ոչ իշխանական խմբակցությունների միջև կայացել էր համաձայնություն էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացման մասին խորհրդարանական լսումներ կազմակերպել:
Անդրադառնալով ոչ իշխանական ուժերի` խորհրդարանում սակագնի թանկացման մասին ելույթներին, Բաղդասարյանն ասաց, որ իրենք այս հարցում «ավելի անհանգիստ» են, քանի որ թանկացման ողջ պատասխանատվությունն ընկնում է կառավարության վրա:
«Խնդրում եմ, պետք չէ կրքերը ավելորդ բորբոքել, սա համարում ենք բոլորիս խնդիրը և չենք թողնի որ որևէ մեկը հանկարծ մեր ժողովրդի հաշվին հարստանա: Մենք բոլորս էլ հետևողական ենք լինելու», -հայտարարեց Բաղդասարյանը:
Հարակից հրապարակումներ`
Իրարանցում Ազգային ժողովի դահլիճում
Կըլնի՞ ես էլ քեզ ասեմ` դու լավ կնիկ չես, անբարոյական ես. Սարոյանը` Փոստանջյանին
Գուրգեն Արսենյանի դասերը Գալուստ Սահակյանին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները