Համագործակցության պայմանագրեր՝ Դրոմի շրջանի և Արցախի, Վալանս և Ստեփանակերտ քաղաքների միջև
Արցախի Հանրապետության Նախագահի գլխավորած պատվիրակությունը նախօրեին աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա:
Այսօր նախագահ Սահակյանն այցելել է Ֆրանսիայի Հանրապետության հարավ-արևելյան մասում գտնվող Դրոմի շրջան և շրջկենտրոն Վալանսում հանդիպել շրջանային խորհրդի անդամների հետ՝ խորհրդի նախագահ Պատրիկ Լաբոնի գլխավորությամբ:
Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ քննարկվել է Դրոմի շրջանի ու Արցախի միջև կապերի խորացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Հանդիպման ընթացքում համագործակցության պայմանագրեր են ստորագրվել Դրոմի շրջանի և Արցախի, Վալանս և Ստեփանակերտ քաղաքների միջև:
Արցախի Հանրապետության Նախագահին շնորհվել է Դրոմի նահանգի պատվավոր քաղաքացու կոչում և հանձնվել համապատասխան վկայագիր:
Նախագահ Սահակյանը կարևորել է Դրոմի շրջանի և նրա շրջկենտրոնի հետ փոխգործակցությունը՝ նշելով, որ այն նոր որակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին և շոշափելի ազդեցություն կունենա դրանց ամրապնդման վրա:
Հանդիպմանը մասնակցում էր նաև Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիթեչյանը:
ԼՂՀ պատվիրակության կազմում ընդգրկված են արտգործնախարար Կարեն Միրզոյանը, առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը, Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան