Դիլիջանում մարդիկ կողմ են եղել 6 գյուղերի խոշորացմանը
Տավուշի մարզում վեց գյուղեր կմիավորվեն ու կստեղծվի Դիլիջան համայնքի կենտրոնով Դիլիջան համայնք. Մայիսի 17-ին կայացած տեղական հանրաքվեում Դիլիջան, Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Աղավնավանք, Հովք, Խաչարձան համայնքները «այո» են ասել խոշորացման ծրագրին:
Նշենք, որ քվեաթերթիկում նշված է եղել «Համաձայ՞ն եք, որպեսզի Դիլիջանի, Հաղարծնի, Թեղուտի, Գոշի, Աղավնավանքի, Խաչարձանի, Հովքի համայնքները միավորվեն՝ Դիլիջանի համայնք անվանմամբ, Դիլիջանի համայնքի կենտրոնով, Դիլիջան, Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Աղավնավանք, Խաչարձան, Ճերմակավան, Գեղատափ, Հովք բնակավայրերով»:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովից Panorama.am-ը տեղեկացնում է, որ Աղավնավանք համայնքում 140 մասնակից կառավարության համայնքների խոշորացման ծրագրին ասել է «այո», իսկ 17-ը դեմ է եղել:
Գոշ համայնքում բացված երկու ընտրատեղամասերում հակասական արդյունք է գրանցվել. Առաջին ընտրատեղամասում «այո» քվեարկածների թիվը եղել է 49, իսկ «ոչ» ասել են 142-ը, երկրորդ ընտրատեղամասում «այո» ասել են 54-ը, «ոչ»` 30-ը:
Դիլիջանի 11 ընտրատեղամասերում հանրաքվեին մասնակիցների մեծ մասը «այո» է ասել համայնքների խոշորացմանը: Իսկ ահա Թեղուտ գյուղում 167 մասնակից ասել է «այո», իսկ 222 մարդ` «ոչ»:
Խաչարձան գյուղում 94 մասնակից ասել է «այո», իսկ 27-ը` ոչ: Հաղարծին գյուղի երկու ընտրատեղամասերում էլ «ոչ»-երի քանակը գերակշռել է, իսկ Հովք գյուղում 76 մարդ «այո» է ասել, 65-ը` «ոչ»:
Նշենք, որ համայնքների խոշորացման ծրագրին կողմ էր եղել նաև Սյունիքի մարզը, բայց Լոռու մարզում մարդիկ միաձայն «ոչ» էին ասել կառավարության ծրագրին:
Հարակից հրապարակումներ`
Լոռու մարզն ասել է «Ոչ» համայնքների խոշորացմանը
Սյունիքի մարզը համաձայնել է խոշորացնել համայնքները
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին