Արաբական կոալիցիան վերսկսել է օդային հարձակումները Եմենում
Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիան Եմենում հայտարարած 5-օրյա հրադադարից հետո վերսկսել է «Հույսի վերականգնում» ռազմական գործողությունը: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Կոալիցիոն ուժերը օդային հարվածներ են հասցրել Ադենում հուսիների դիրքերի ուղղությամբ: Ականատեսների վկայությամբ, ռումբերի ձայները լսվել են քաղաքի հարավից` օդանավակայանի շրջակայքում: Զոհերի ու տուժածների մասին տեղ տեղեկություններ չկան:
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիան հուսիների դեմ օդային հարձակումները սկսել էր մարտի 26-ին, երբ վերջիններս գրավել էին Ադեն քաղաքի մեծ մասը ու ստիպել գործող նախագահին փախչել երկրից: Մայիսի 12-ին մեկնարկած 5-օրյա հրադադարը հաստատվել էր եմենցիներին հումանիտար օգնություն տրամադրելու համար:
Նախորդող հրապարակումներ`
Սաուդյան Արաբիան և իր դաշնակիցներն օդային հարվածներ են սկսել Եմենում
Սաուդյան Արաբիան հայտարարել է Եմենում ռազմական գործողություններն ավարտելու մասին
Սաուդյան Արաբիան պատրաստ է 5-օրյա հումանիտար հրադադար հաստատել Եմենում
Սաուդյան Արաբիան խախտել է Եմենում հայտարարած հրադադարը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան