Վերջին զանգի գլխավոր միջոցառումը կանցկացվի Ազատության հրապարակում
Մայիսի 22-ին ժամը 19:00-ին Վերջին զանգի առթիվ Ազատության հրապարակում կազմակերպվելիք համերգին ելույթ կունենան հայ էստրադային կատարողներ, դիջեյներ: Երեկոն կեզարափակվի տոնական հրավառությամբ: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ դպրոցներում դրամահավաքության հնարավոր դեպքերը բացառելու նպատակով դպրոցների տնօրենների մասնակցությամբ տեղի են ունեցել խորհրդակցություններ, և խստորեն նախազգուշացվել է հետևողական լինել այս աշխատանքներում: Քաղաքապետը հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել և հսկողություն սահմանել 2014-2015 ուսումնական տարվա ավարտական, նաև պետական-ավարատական քննությունների պատշաճ կազմակերպման և անցկացման նկատմամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան