Charlie Hebdo-ի ծաղրանկարիչը ազատվել է աշխատանքից
Ֆրանսիական երգիծական Charlie Hebdo ամսագրի ծաղրանկարիչ Ռենո Լուզեն (Renauld Luzier) թերթից ազատման դիմում է ներկայացրել: Հիշեցնենք` այս տարի հունվարին այս ամսագրի խմբագրությունում ահաբեկչություն էր տեղի ունեցել, ինչի հետևանքով մահացել էր 12 մարդ: Հենց Լուզեն էր նկարում Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարները` «Ես Չարլին եմ» (Je suis Charlie) գրությամբ, որը հայտնվել էր կենդանի մնացածների կողմից թողարկված ամսագրի էջերին:
«Ամսագրի յուրաքանչյուր համարը փորձություն է, որովհետև մյուսները հեռացել են», -ասել է ծաղրանկարիչը, փոխանցում է AFP-ն:
Նա ասել է նաև, որ ավելի շուտ էր մտածել ամսագրից հեռանալու մասին, բայց այդ չի արել` ի համերաշխություն գործընկերների: Ծաղրանկարիչը Charlie Hebdo-ում է սկսել աշխատել 1992 թվականից: Ամսագրից հեռանալը նա համարել է «իր խիստ անձնական որոշումը»: