Ֆրասիական Վիլյորբանի և Շուշի միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիր
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 18-ին այցելել է Ֆրանսիայի արևելյան մասում գտնվող Ռոնի շրջան և հանդիպում ունեցել Վիլյորբանի քաղաքային խորհրդի անդամների հետ՝ քաղաքապետ Ժան-Պոլ Բրետի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հանդիպման ընթացքում Վիլյորբան և Շուշի քաղաքների միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիր:
Նախագահ Սահակյանի բնութագրմամբ` երկու քաղաքների միջև բարեկամական կապերի հաստատումն ու խորացումը իր դրական ազդեցությունը կունենա Շուշիի զարգացման վրա և կնպաստի քաղաքում մի շարք ծրագրերի հաջող իրականացման գործընթացին: