Կոլումբիայում սողանքի հետևանքով զոհվել է 58 մարդ
Կոլումբիայի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած սողանքի հետևանքով զոհվել է ամենաքիչը 58 մարդ: Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը` հղում անելով «Associated Press»-ին:
Աղբյուրի փոխանցմամբ, երկրի հյուսիս-արևմտյան Անտիոքիա դեպարտամենտում տեղի ունեցած աղետի հետևանքով կան տասնյակ վիրավորներ և անհետ կորածներ:
Նշենք, որ հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած սողանքը գրանցվել է տեղի ժամանակով 03:00-ին:
Փրկարարական աշխատանքները շարունակվում են: Բնակչությունը տարհանվում է ուղղաթիռների միջոցով: