«Սա մնջախաղ չէ, սա թատրոն է». վրացական արձագանքը «Շերամիկ» ներկայացման մասին
Հրաշալի մթնոլորտ էր, լավ առիթ՝ նորից իրար հանդիպելու և աշխատելու: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Վրաստանում անցկացված մնջախաղի միջազգային փառատոնի մասին իր տպավորություններով կիսվեց Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը:
Նա տեղեկացրեց, որ փառատոնը մրցութային չէր, իսկ փառատոնին ներկայացել են «Շերամիկ» ներկայացմամբ:
Անդրադառնալով վրացական և հայկական մնջախաղի թատրոնների տարբերությանը, Ժ. Դադասյանը նշեց. «Վրացականում դասական մնջախաղը շատ ավելի ներկա է, իսկ մենք կենտրոնացած ենք թատրոն երևույթի, բեմադրության վրա, մարմնի լեզվով փոխանցելու դրամատուրգիական ամբողջ ընթացքը: Մեզ այնտեղ մոտենում շնորհավորում էին և ասում, սա մնջախաղ չէ, սա թատրոն է»:
Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարը հայտնեց, որ փառատոնին ներկա էին նաև Գերմանիայի, Ճապոնիայի թատրոնները, ինչպես նաև մի քանի թատերախմբեր Վրաստանից:
«Այտեղ էր գտնվում նաև Մնջախաղի միջազգային ֆեդերացիայի նախագահը, ում հետ քննարկեցինք մի կարևոր հարց՝ մնջախաղի միջազգային օր սահմանելու հետ կապված ՅՈՒՆԵՍԿՕ հայտ ուղարկելը»,-ավելացրեց Ժ. Դադասյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան