Ճապոնացի դերասանը «Դոջոջի» լեգենդը կներկայացնի հայ հանդիսատեսին
Արդեն չորրորդ անգամ է Հայաստանում է միջազգային մի շարք մրցույթների դափնեկիր, ճապոնացի դերասան Մակոտո Ինոուեն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը:
Նա նշեց, որ ճապոնացի դերասանը իրենց հետ վերադարձել է Հայաստան Վրաստանի միջազգային փառատոնից և հայ հանդիսատեսի համար այսօր հանդես կգա «Դոջոջի» ներկայացմամբ:
Հանդիպմանը ներկա Մակոտո Ինոուեն ասաց, որ շատ ուրախ է կրկին լինել Հայաստանում, և պատմեց «Դոջոջի» ներկայացման մասին. ««Դոջոջին» լեգենդ է վանականի և մի աղջկա սիրո, մարդկային կրքի ազդեցիկության մասին: Բաժանումից հետո աղջիկը շատ է տառապում և դառնում է մեծ օձ»:
Դերասանը պատմեց, որ ներկայացումը բեմադրված է Ճապոնական կաբուկի ավանդական պարի միջոցով: Ներկայացման մեջ Մակոտոն և կին է խաղում, և տղամարդ:
Ժ. Դադասյանը նշեց, որ ներկայացումն իբրև լեգենդ շատ հետաքրքիր է, իսկ Մակոտոն շատ հետաքրքիր է վերարտադրում կնոջ դերը:
Նախորդող հրապարակում՝
«Սա մնջախաղ չէ, սա թատրոն է». վրացական արձագանքը «Շերամիկ» ներկայացման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա