Հայաստանը կանցնի «Եվրատեսիլ»-ի եզրափակիչ. wiwiblogs
«Եվրատեսիլ 2015»-ի միջազգային մրցույթը լուսաբանող wiwiblogs.com կայքն ընթերցողների շրջանում մարտից սկսել է քվեարկություն անցկացնել, թե որ երկրների ներկայացուցիչները կհաղթեն մրցույթի առաջին կիսաեզրափակչում՝ այդպես հայտնվելով նաև եզրափակիչ փուլում: Քվեարկությանը մասնակցել է 63,348 մարդ:
Հայաստանը ներկայացնող «Genealogy» խումբը գրավել է 6-րդ հորիզոնականը՝ հավաքելով 4.782 ձայն (7.55%): Առաջին հինգ տեղերում են՝ Ալբանիա, Բելգիա, Ռուսաստան, Էստոնիա, Վրաստան: Տասնյակում է նաև Հունաստանը, Ռումինիան, Նիդեռլանդներն ու Սերբիան:
Նշենք, որ այսօր կայանալիք առաջին կիսաեզրափակչում ելույթ են ունենալու՝
1. Մոլդովա
2. Հայաստան
3. Բելգիա
4. Նիդեռլանդներ
5. Ֆինլանդիա
6. Հունաստան
7. Էստոնիա
8. Մակեդոնիա
9. Սերբիա
10. Հունգարիա
11. Բելառուս
12. Ռուսաստան
13. Դանիա
14. Ալբանիա
15. Ռումինիա
16. Վրաստան
Մրցույթին ընդհանուր առմամբ մասնակցում է 40 երկրի ներկայացուցիչ: Երկրորդ կիսաեզրափակիչը կայանալու է մայիսի 21-ին, եզրափակիչը՝ մայիսի 23-ին:
Նախորդող հրապարակում՝
«Եվրատեսիլ-2015». Genealogy-ին ելույթ է ունենալու այսօր
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում