«Ոչխարի խուզում», «Տարազ», «Ոսկե հասկ» փառատոներ՝ առաջիկա ամիսներին
«Տաթևեր» ճոպանուղու «Հալիձոր» կայարանի մոտ հունիսի 6-ին կայանալու է «Ոչխարի խուզում» երկրորդ փառատոնը: Այս մասին տեղեկանում ենք փառատոնի կազմակերպիչ՝ «Հայրենիքի զարգացման նախաձեռնություն» հիմնադրամի պաշտոնական կայքից:
Միջոցառման գլխավոր նպատակը տարածաշրջանում հասարակական, տնտեսական, մշակութային և քաղաքացիական գործունեության հնարավորությունների ձևավորումն է: «Ոչխարի խուզում» փառատոնն անցկացվում է կոնկրետ Սյունիքի մարզում, քանի որ այդ տարածաշրջանում ոչխարաբուծությունն ու անասնապահությունը բավականին զարգացած են: Բուրդը հանձնվում է գորգործության նպատակով:
Հիմնադրամը հուլիսի 11-ին Շիրակի մարզում (Սառնաղբյուր) երկրորդ անգամ կազմակերպելու է «Տարազի» փառատոն, որի նպատակն է՝ մասսայականացնել, հասարակության լայն շերտերին ներկայացնել իրենց պատմական հարուստ մշակույթի մաս կազմող ավանդական տարազը:
Սեպտեմբերի 12-ին Գեղարքունիքի մարզում (Վարդենիս) կազմակերպվելու է «Ոսկե հասկ» փառատոնը, որի նպատակն է Հայաստանում՝ մասնավորապես հեռավոր համայնքներում, ստեղծել և խթանել կայուն տնտեսական զարգացմանն ուղղված նախաձեռնությունը:
Նախորդող հրապարակումներ՝
Էկոտուրիզմի զարգացմանը նպաստելու համար
«Տարազի» փառատոն՝ Շիրակի մարզի Արփենի գյուղում
«Խենթ, միաժամանակ հաճելի փառատոն». Խուզեցին 15 ոչխար
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա