Հայաստանում էլեկտրաէներգիայի թանկացումը մեծ վնասներ կհասցնի երկրի տնտեսությանը. ԱԺ նախագահ
Հայաստանում էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացումը ոչ միայն ազգաբնակչության գրպանին է հարված հասցնելու, այլև մեծ վնասներ կհասցնի մեր տնտեսությանը: Այդ մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
ԱԺ նախագահը հստակ չասաց, թե երբ տեղի կունենան այդ հարցով խորհրդարանական լսումները:
«Կարծում եմ` այս շաբաթվա մեջ հանձնաժողովը կպատասխանի պատգամավորների հարցերին», -նկատեց ԱԺ խոսնակը:
Հարցին, թե հնարավո՞ր է, այնպես զարգանա իրավիճակը, որ ՀԷՑ-ը սնանկ ճանաչվի ու արդյունքում վաճառվի, ԱԺ նախագահը նման բան չբացառեց. «Այն, ինչն այսօր հասարակությունը վերլուծում է, եթե դրա մեջ ճշմարտություն կա, եթե պարտքեր ունի, որևէ նոր գործարք հնարավոր չէ, որ որևէ մեկը ցանկանա անել: Իհարկե, վաճառքի համար ՀԷՑ-ը հենց ինքը կարող է իրականացնի, եթե մարդ լինի, դա իրենց գործն է: Բայց, միևնույն է, եթե վաճառվի էլ, խնդիրը չի լուծվի: Կարծում եմ՝ 17 դրամ թանկացումն իրատեսական թիվ չէ, եթե այդքան բարձրացում լինի, սպառումն ահավոր կքչանա և նորից էֆեկտներ չեն լինի»:
ԱԺ նախագահն ասաց, որ ինքը ևս դեմ է Հայաստանում էլեկտրաէներգիայի թանկացմանը, ավելին «Հայաստանում չկա մեկը, ով դեմ չլինի»:
«Պիտի քննարկենք, բոլոր փաստերը համադրենք, և կարծում եմ, դրա հնարավորությունը մենք լիարժեք կունենանք»,- հավելեց նա` ընդգծելո, որ սակագնի բարձրացումը պետք է հիմնված լինի օբյեկտիվ հաշվարկների վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները