Հայտնի է դարձել պատմության ամենահիշարժան ոտքերի տիրուհու անունը (լուսանկարներ)
Հոլիվուդյան դերասանուհի Մերլին Մոնրոյի ոտքերը հարցման արդյունքներով ճանաչվել են պատմության մեջ ամենահիշարժան ու պաշտամունքային: Հարցումն անցկացվել է Wilkinson Sword-ը, գրում է Metro-ն: Ուսումնասիրությանը մասնակցել է ավելի, քան 1000 կին` 16-ից 55 տարեկան:
Ինչպես նշում է պարբերականը, պատմության մեջ հիշարժան կերպար ստեղծելու համար Մոնրոյին անհրաժեշտ է եղել գեղեցիկ սպիտակ զգեստ և մի փոքր քամի` մետրոյի օդափոխման համակարգից. Դերասանուհու օգտին իր ձայնը տվել է հարցվածների 47 տոկոսը:
Երկրորդ տեղը զբաղեցրել է Քայլի Մինոուգը, երբ նկարահանվել էր Spinning Around տեսահոլովակում. նա հավաքել է 22 տոկոս:
3-րդ հորիզոնականն զբաղեցրել է 60-ականների մոդել Թվիգին` հավաքելով 17 տոկոս ձայն, իսկ երգչուհի Թինա Թյորները 4-րդ հորիզոնականն է զբաղեցրել` 1970-ական թվականներին իր վառ գույներով հագուստներով: Թյորների օգտին ձայն տվել է հարցվածների 16 տոկոսը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա