«Հրազդան» ԲԿ-ի տնօրենի որդին գնել է ավտոկայանի շենքը և պատրաստվում է հարսանյաց սրահի վերածել այն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Կոտայքի մարզի «Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Ռոբերտ Սահակյանի որդին՝ Կարեն Սահակյանը, գնել է մայրաքաղաքի ավտոկայանի շենքը և պատրաստվում է այն վերածել հարսանյաց սրահի: Երբ «Ժողովուրդ»-ը փորձել է այս առնչությամբ մեկնաբանություն ստանալ «Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Ռոբերտ Սահակյանից նա հարցը լսելուն պես անմիջապես անջատել է հեռախոսը: Տպավորություն է թե նա վախեցել է խոսել հարազատ տղայի կամ ընտանեկան ծրագրերի մասին:
Իսկ Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ ավտոկայանն արդեն 20-30 տարի է՝ չի շահագործվում, և այնտեղ ոչ մի տեսակի շինաշխատանքներ չեն իրականացվում: Նրա խոսքերով՝ ավտոկայանը գտնվում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության ենթակայության տակ, և իրենք հարսանյաց սրահ կառուցելու մասին ոչ մի փաստաթուղթ չեն ստացել և չեն մակագրել: Իսկ հրազդանցիների շրջանում վաղուց արդեն այդ մասին լուրեր են շրջանառվում: