«Հայաստան» հիմնադրամի Մեծ Բրիտանիայի տեղական մարմինը հովանավորել է Սասունիկ գյուղի մանկապարտեզի կառուցումը
«Հայաստան» համահայկական հիմնադրամի կառուցած մանկապարտեզը Սասունիկ գյուղում (Արագածոտնի մարզ) կյանքի է կոչվել Հիմնադրամի` Մեծ Բրիտանիայի տեղական մարմնի հովանավորությամբ (գյուղապետարանի համաֆինանսավորմամբ): Այս մասին տեղեկանում ենք «Հայաստան» համահայկական հիմնադրամիհասարակայնության հետ կապերի բաժնից:
Օրեր անց երկհարկանի մանկապարտեզը` կահավորված եւ բարեկարգ բակով, իր հարկի տակ կընդունի գյուղի շուրջ 100 մանկահասակ երեխաներին:
Մանկապարտեզը սպասված նվեր է համայնքի համար: Գյուղապետ Արման Մարգարյանի խոսքով` 4000 բնակիչ ունեցող համայնքը 1998 թվականից այս կողմ մանկապարտեզի շենք չի ունեցել: Նախադպրոցական տարիքի երեխաների համար գյուղի դպրոցում հարմարեցված դասասենյակը ծառայում էր որպես նախակրթարան, իսկ ավելի փոքրերն ընդհանրապես զրկված էին մանկապարտեզ հաճախելու հնարավորությունից: Քչերը կարող են իրենց թույլ տալ երեխային մարզկենտրոնի մանկապարտեզ տանել:
«Էլ ստիպված չենք լինի երեխաներին տանել Աշտարակի մանկապարտեզ, ինչը դժվար է` թե նյութական, թե ժամանակի առումով»,- այցի ժամանակ իր ուրախությունն է կիսել գյուղի երիտասարդ մայրերից մեկը:
Բրիտանահայ համայնքը ծրագրեր է ստանձնում մասնավորապես կրթության և առողջապահության ոլորտներում:
«Մեր մանուկների առողջ միտքն ու առողջ մարմինն է, որ պիտի ապահովի մեր երկրի