Իտալական ընկերությունը կնախագծի «Հյուսիս-հարավ» ճանապարհի 4-րդ Տրանշը
Համաձայն 2015 թվականի մարտի 30-ին ստորագրված պայմանագրի՝ Սպեա Ինջեներիա Եվրոպեա և ԱյԱրԴի Ինջինիերինգ կոնսորցիում ընկերությունը, որը ընտրվել է Ասիական զարգացման բանկի կողմից հայտարարված բաց մրցույթի արդյունքում, պետք է իրականացնի «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի Տրանշ 3-ի (Թալին-Լանջիկ-Գյումրի) շինարարության վերահսկողությունը և Տրանշ 4-ի (Արտաշատ-Քաջարան-Ագարակ) տեխնիկական ուսումնասիրությունն ու
նախագծումը: Այս մասին տեղեկանում ենք տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանն այսօր հանդիպել է Սպեա Ինջեներիա Եվրոպեա և ԱյԱրԴի Ինջինիերինգ կոնսորցիում իտալական համատեղ կազմակերպության ներկայացուցիչներին՝ կազմակերպության
ադմինիստրատոր, իրավական գծով ներկայացուցիչ Անտոնինո Գալատանի գլխավորությամբ և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ծրագրի ղեկավար Պրիանկա Սենեվիրատնեին:
Հանդիպման ընթացքում Արթուր Առաքելյանը ողջունել է իտալացի գործընկերներին և շնորհավորել պայմանագրի կնքման կապակցությամբ: Նա նշել է, որ կարևորում է եվրոպական փորձի ներդրումը ինչպես նախագծման, այնպես էլ շինարարության
վերահսկման ու ճանապարհային ակտիվների կառավարման հարցերում:
Նա ընդգծել է, որ նախարարությունը խիստ կարևորում է իրականացվող շինարարության որակը, ինչի նկատմամբ պետք է լինի անընդմեջ հսկողություն և ընկերության կողմից ստանձնած պարտավորությունների ճշգրիտ ու ժամանակին կատարում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին