Ավետիսյանների գործով աննախադեպ իրավիճակ է ստեղծվել. Գևորգ Կոստանյան
Այսօր Ազգային ժողովում Գլխավոր դատախազության գործունեության ծրագրի ներկայացման ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն անդրադարձավ հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների հետ տեղի ունեցած ողբերգական դեպքին և կոչ արեց պատասխանատվությամբ մոտենալ մարդկանց ճակատագրերին:
«Բնական է, որ նման ողբերգության նկատմամբ պետք է լիներ հասարակական ընդգծված ուշադրություն և նաև հասկանում եմ այն մարդկանց, ովքեր դուրս էին եկել փողոց և իրավացիորեն պահանջում էին, որպեսզի գործը հանձնվի Հայաստանի Հանրապետության արդարադատությանը: Գործի քննության վերաբերյալ` այս պահին կարող եմ ասել, միայն որ ստեղծվել է աննախադեպ մի իրավիճակ, ինչպիսին երբեք չի եղել ոչ ՀՀ իրավապահների, ոչ էլ ՌԴ իրավապահների պրակտիկայում, և մենք ՌԴ իրավապահների հետ ինտենսիվ աշխատում ենք ստեղծված իրավիճակում գտնել տարբերակ, որը համահունչ կլինի միջազգային իրավունքի նորմերին: Վստահեցնում եմ, որ այդ հարցում նույնն են ոչ միայն բոլորիս զգացմունքները, այլև՝ մոտեցումներն ու ակնկալիքները», -հայտարարեց Կոստանյանը:
Նա ասաց, որ պատրաստ է ցանկացած հնչեղություն ունեցած քրեական գործով կազմակերպել բաց, մասնագիտական քննարկում և ներկայացնել դատախազության դիրքորոշումը:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 12-ին ինքնաձիգից արձակած կրակոցներով սպանվել էին Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 188 տան բնակիչներ՝ 1961-ին ծնված Սերյոժա Ավետիսյանը, 1959-ին ծնված Հասմիկ Ավետիսյանը, 1979-ին ծնված Աիդա Ավետիսյանը, 1981-ին ծնված Արմեն Ավետիսյանը, 1990-ին ծնված Արաքսյա Պողոսյանը: Տան փոքրիկ բնակիչը` 2014-ին ծնված Սերյոժա Ավետիսյանը, հրազենային վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ 7 օր մնալուց հետո մահացավ: Կատարվածի համար մեղադրվում է Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը:
Նախորդող հրապարակում`
Փոքրիկ Սերյոժային մայրը մարմնով է պաշտպանել. Մանրամասներ ողբերգական դեպքից (տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին