Քննարկվել են ԼՂՀ ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նախօրեին այցելել է Փարիզի «Երևան» պուրակ և ծաղկեպսակ դրել Կոմիտասի հուշարձանին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Այնուհետև երկրի ղեկավարն այցելել է Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդարան և հանդիպել թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի ու թեմական խորհրդի անդամների հետ:
Հանդիպմանն արծարծվել են Արցախ-Սփյուռք կապերին, ԼՂՀ ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր: Նախագահ Սահակյանը կարևւորել է եկեղեցու դերը Սփյուռքում հայ ինքնության պահպանման և հայրենիքի հետ ամուր կապերի ամրապնդման գործում: