Թե ինչպես են ՍԱՊԾ վերլուծական կարողությունները սպառնում մեր անվտանգությանը

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը մայիսի 7-ին արգելել է Թուրքիայից կենդանի թռչնի և թռչնամթերքի ներմուծումը: Պատճառը՝ Թուրքիայում արձանագրված թռչնի գրիպի ներթափանցումը կանխելն է: Նույն հրամանով արգելքը չի տարածվում Թուրքիայից մինչև ապրիլի 23-ը արտահանված ապրանքների վրա:

Այս տեղեկատվության հրապարակումից հետո սոցիալական կայքերում բուռն քննարկում ծավալվեց: Պարզվում է՝ Թուրքիայի դաշնակից Ադրբեջանը թուրքական թռչնի և թռչնամթերքի ներմուծման արգելքը սահմանել էր մայիսի 5-ին, Հայաստանից 2 օր շուտ: Թվում է՝ ժամանակագրական այս անհամապատասխանությունը արտառոց որևէ մոտիվ չունի, մինչդեռ պարզվում է, որ մայիսի 6-ին Հայաստան է ներմուծվել թուրքական ճտերի խմբաքանակ: Յուրաքանչյուր միջին վիճակագրական քաղաքացի կարող է եզրակացնել, որ պատկան մարմինը նախապես տեղյակ լինելով ճանապարհին գտնվող խմբաքանակի մասին, արգելքը սահմանելիս առաջնորդվել ոչ թե անվտանգության նկատառումներով, այլ ինչ-ինչ շահերով:

Չի բացառվում անշուշտ, որ «ուշացումը» զուտ պատահականության կամ բյուրոկրատական կարգավորումների հետևանք է: Ի վերջո որևէ մեկը սխալից ապահովագրված չէ: Սակայն, ինչպես ընդունված է ասել, համակարգին բնորոշում է ոչ թե սխալը, այլ արձագանքը՝ սխալին:

Բանն այն է, որ ՍԱՊԾ-ի ներկայացուցիչը մամուլին տված պարզաբանմամբ իրենց ուշացումը բացատրել էր այն հանգամանքով, որ Թուրքիայում թռչնագրիպի բռնկման մասին հայկական կողմը «Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպությունից» պաշտոնապես տեղեկացվել է միայն մայիսի 5-ին և մեկ-երկու օր էլ ուսումնասիրություն ու վերլուծություն է կատարել: Կարելի էր սա ողջամիտ համարել, եթե չլիներ մի բայց:

«Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության» պաշտոնական կայքում Թուրքիայում թռչնագրիպի բռնկման մասին հաղորդագրությունը տեղադրվել է դեռևս մայիսի 4-ին: Ըստ էության, հենց սրանով է պայմանավորված ընդամենը մեկ օր անց Ադրբեջանի, Ռուսաստանի և բազմաթիվ այլ երկրների կողմից հրատապ միջոցներ ձեռնարկելու վարքագիծը: Իսկ Հայաստանը, ստացվում է, որ քայլ ձեռնարկելու համար մեկ օր սպասում է պաշտոնական տեղեկատվության և ևս երկու օր էլ «վերլուծում է» միջազգային կազմակերպության կողմից մանրամասն վերլուծված իրողությունը:

Ինչ-որ բան հուշում է, որ եթե Հայաստան ուղևորվող խմբաքանակը չնախատեսված որևէ պատճառով մեկ-երկու օր էլ ուշանար, ՍԱՊԾ-ում վերլուծությունը մի փոքր էլ կերկարացնեին, հավանաբար՝ արգելքն ավելի հիմնավոր մշակելու նպատակով: Զավեշտ է, իհարկե: Բայց իրական զավեշտն այն է, որ թեման հայկական մեդիա և սոցիալական հարթակներում քննարկվում է այն պատճառով, որ Հայաստանն ուշացել է Ադրբեջանից: Ենթադրվում է, որ եթե Ադրբեջանն այս ողջ պատմության մեջ չլիներ, մենք ուշադրություն էլ չէինք դարձնի խնդրին: Մինչդեռ խնդիրն ավելի լուրջ է՝ Հայաստանը ոչ թե Ադրբեջանից է ուշացել, այլ ուշացել է առհասարակ:

Այս իրավիճակում եզրահանգումները հստակ են: Կամ պատկան մարմինը հստակ բացատրություններ պետք է տա՝ փարատելու համար եղած բոլոր կասկածները, եթե ուշացումն իսկապես հանգամանքների դասավորության հետևանք է: Ըստ որում՝ այս դեպքում բացատրություններից զատ պետք է հետևեն որոշակի սանկցիաներ, քանզի անգործությունն ակնհայտ է և արձանագրվել է որոշ պաշտոնյաների աշխատանքային պարտականությունների ոչ պատշաճ կատարում: Կամ էլ՝ ՍԱՊԾ-ն եղած կասկածները փարատելու որևէ լուրջ քայլ չի անում, և մենք՝ Հայաստանի քաղաքացիներս հանգում ենք մտքին, որ այդ մարմնի «վերլուծական» կարողությունների շնորհիվ մենք ապահովագրված չենք սննդային տեռորիզմից:

Ի վերջո եթե այսօր մենք երջանիկ պատահականությամբ չենք դարձել վարակի ներթափանցման զոհ, չի նշանակում, որ որևէ մեկը կարող է երաշխավորել, որ հաջորդ անգամ նման բան չի լինի: Ավելին՝ որևէ երաշխիք չկա, որ հաջորդ անգամ նույն Թուրքիան պատշաճ կերպով կիրազեկի միջազգային կազմակերպություններին:

ՀԳ. Ադրբեջանական ֆորումներով տեղի ակտիվիստները քննարկում են թուրքական թռչնամթերքը կեղծ մակնշմամբ որպես վրացական կամ ռուսական արտադրանք Հայաստան ներմուծելու հնարավորությունը: Զավեշտ է, իհարկե (շուկայի մոնոպոլիզացիայի շնորհիվ մեր երկրին այդ վտանգը չի սպառնում), բայց եթե հանկարծ ինչ-որ հրաշքով այդ սխեման իրագործվի, ստացվում է, որ որևէ խոչընդոտ չկա դրա դեմ, քանզի մերոնք գործում են բացառապես «պաշտոնական տեղեկատվություն» ստանալուց հետո:

Արմեն Մինասյան

Նախորդող հրապարակումներ`
Արգելված ժամանակահատվածում Թուրքիայից Հայաստան է բերվել 80 հազար հատ մեկ օրական ճուտ
ՍԱՊԾ. Թուրքիայից բերված ճտերը կարանտինային հսկողության ներքո կլինեն
Ստեփանյան. Թուրքիայից ճտեր ներկրելը հղի է անկանխատեսելի հետևանքներով

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:10
Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ի իր միկրոբլոկում գրել է. «Մալիբուում գտնվող իմ տունն...
Աղբյուր` Panorama.am
22:39
Ռուսաստանը թող գազը մեզ թանկ վաճառի, մենք այլընտրանքներ ունենք. Գագիկ Մելքոնյան
«Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
22:24
Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է «2024 թվականի առաջին ինը ամիսների տվյալներով արձանագրվել է...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.  «Առաջնորդը միշտ ամենաշատն ու ամենաթանկն է դնում զոհասեղանին։ Նույն կերպ և առաջնորդության...
Աղբյուր` Panorama.am
21:46
Բաբայան. Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ
Ինչ-որ մեկի անառողջ գլխում ծնվել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպետք է օգտվի պահնորդական ծառայութուններից։
Աղբյուր` Panorama.am
21:46
Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Մայր Աթոռից հայտնում են, որ Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...
Աղբյուր` Panorama.am
21:23
Ա. Բաբայանն ընկերների հետ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Վանեցյանին. Փաստինֆո
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ ձերբակալվելու ժամանակ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը
Հունվարի 12-15-ը Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը։ Պատվիրակությունը ղեկավարելու է  Մեջլիսի պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
20:50
Տեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է. հայտարարություն
Սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցող անձինք չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:38
ՔԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ազատման դիմում է գրել
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 8-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է
Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը Մալիբուում այրվել է, երբ նա նկարահանում էր Ջո Ռոգանի փոդքասթը։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քննարկվել են Հնդկաստանի կողմից հնարավոր տեխնիկական աջակցությունների տրամադրմանն առնչվող հարցեր․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 10-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am
19:49
Քլոե Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել հրդեհի բռնկման մեջ կասկածվող անձի մասին
Քլոե Քարդաշյանը չի թուլացել իր խոսքերը այն բանից հետո, երբ պարզել է, որ Լոս Անջելեսում Քենեթ Ֆայրի գործով հրկիզողին ձերբակալել են։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:35
«Արթիկ» ՔԿՀ-ում 28-ամյա կալանավոր է վերջ տվել կյանքին
Հունվարի 10-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1997թ․...
Աղբյուր` Panorama.am
19:24
Անտառային հրդեհներից առաջ Կալիֆորնիան կրճատել է հրդեհային անվտանգության ֆինանսավորումը
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը կրճատել է 101 միլիոն դոլարի ֆինանսավորումը հրդեհային անվտանգության ծրագրի համար մի քանի ամիս առաջ, երբ...
Աղբյուր` Panorama.am
19:11
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:57
Ինձ շատ դժվար է կոտրել. ոստիկանության մայոր աշխարհի չեմպիոնուհին կարծրատիպեր է կոտրում
Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունն առաջնահերթություն է որպես ՆԳՆ հենասյունային բարեփոխումների կարևոր բաղադրիչ։ Ոստիկանության մայոր...
Աղբյուր` Panorama.am
18:45
Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Եռաբլուրում զինվորների շիրիմներից ծաղիկները հափշտակողներից երկու անձ կալանավորվեց։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Մագդալենա Գրոնոյի հետ քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա...
Աղբյուր` Panorama.am
18:25
Սա ուղղակի այլանդակություն է․ Մելիքյանը՝ ապօրինի զենքի կասկածանքով ձերբակալությունների մասին
Արսեն Բաբայանին բաժին հասցնելուն պես տեղեկացրել են, որ ապօրինի զենքի կասկածանքով այլևս ձերբակալված չէ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց. Բաբայան
«Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց՝ պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»,-ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
18:11
WSJ. Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Կատարը պայքարում են Սիրիայի նոր իշխանությունների վրա ազդեցության համար
 Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից ի վեր Սիրիան վերածվել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Կատարի քաղաքական պայքարի ասպարեզի։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:05
Արսեն Բաբայանը ձերբակալված չէ. Ոստիկանության պարզաբանումը
«Ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով երկու անձ տեղափոխվել է ոստիկանություն։ Արսեն Բաբայանը ձերբակալված չէ»,-Panorama.am-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Արսեն Բաբայան. Օպերատիվ ծառայողը հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով
«Քրեական ոստիկանության օպերատիվ ծառայողը, ով ղեկավարում էր ձերբակալման պրոցեսը, հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու...
Աղբյուր` Panorama.am
17:51
Թեյլոր Սվիֆթը՝ 21-րդ դարի ամենահաջողակ արտիստը
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է 21-րդ դարի ամենահաջողակ կատարողը՝ ըստ երաժշտական Billboard ամսագրի։ Վարկանիշը կազմվել է երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
17:41
Արարատի, Արտաշատի,Ապարանի, Սևանի և այլ ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Այսօր ժամը 17:00-ի դրությամբ, Արարատի, Արտաշատի, Արթիկի, Նաիրիի, Ապարանի, Արագածի, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում...
Աղբյուր` Panorama.am
17:39
Արսեն Բաբայան. Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը հայտնում է. «Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում: Գնում էինք...
Աղբյուր` Panorama.am
17:35
Թրամփը տեսանյութ է հրապարակել, որտեղ գրենլանդացիները խնդրում են գնել իրենց կղզին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որում «գրենլանդիայի բնակիչները» խնդրում...
Աղբյուր` Panorama.am
17:28
Մարուքյան. ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է
«ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է»,-նման համոզմունք է հայտն ել «Լուսավոր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}