Ամեն մեկը գեղեցիկ է յուրովի. դաունի սինդրոմ ունեցող աղջիկը՝ մոդել (լուսանկարներ)
Անգամ հիվանդույթունն անզոր է կանգնեցնել 18-ամյա Մեդլին Սթյուարդին իր երազանքից: Դաունի սինդրոմ ունեցող աղջիկը հասկացել է, որ նա ավելիին է ընդունակ և ձեռնոց է նետել գեղեցկության ժամանակակից չափանիշներին: Նա մեկ տարի աշխատել է ինքն իր վրաև որոշել է որպես մոդել ներկայանալ, գրում է AdMe.ru-ն:
Աղջիկը որոշել է աշխարհին ապացուցել, որ ամեն մեկը գեղեցիկ է յուրովի: Նա ամբողջ կյանքում տառապել է ավելորդ քաշի պատճառով, սակայն նրան հաջողվել է 20 կիլգրամով նվազեցնել քաշը:
«Նա ցանկանում է, որ մարդիկ դադարեն իր հիվանդությունը համարել թերություն»,-ասել է ասել է Մեդլինի մայրը:
«Ես հպարտ եմ, որ Մեդլինը իմ աղջիկն է, ես ցանկանում եմ, որ մարդիկ տեսնեն նրա գեղեցկությունը: Դաունի սինդրոմ ունեցող մարդիկ շատ բաների են ունակ, պարզապես պետք է նրանց հնարավորություն տալ և նրանք կարդարացնեն ձեր սպասումները»,-ասել է նրա մայրը: