Գորիսում ծեծկռտուքի գործով առայժմ որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել
Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում առայժմ որևէ մեկի նկատմամաբ մեղադրանք չի առաջադրվել: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Քննչական կոմիտեի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Գորիսում Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ ծեծկռտուք էր տեղի ունեցել, ինչի հետևանքով տարբեր վնասվածքներ էին ստացել Հարություն և Մուշեղ Զաքարյանները:
Վերջինները նախաքննության շրջանակներում ճանաչվել են տուժողներ: Մուշեղ Զաքարյանի մոտ ախտորոշվել էին քթի միջնապատի և քթոսկրի կոտրվածքներ, իսկ Հարություն Զաքարյանի մոտ՝ ախտորոշվել էր «աջ աչքի վնասվածք, կոպի պատռվածք»: Ըստ որոշ տեղեկությունների, Հարությունը տեսողությունը կորցնելու վտանգի առաջ է կանգնած:
Քննչական կոմիտեից հայտնել էին, որ տուժող ճանաչված 2 անձանց՝ Զաքարյան եղբայրներին, պատճառված մարմնական վնասվածքների ծանրության աստիճանը կորոշվի գործով նշանակված դատաբժշկական փորձաքննությունների արդյունքում։
Նախորդող հրապարակումներ՝
Զարուհի Փոստանջյանը Սուրիկ Խաչատրյանին վախի մթնոլորտի խորհրդանիշ է համարում
Սուրիկ Խաչատրյանի որդին թաքնվել էր Օդեսայում. Ոստիկանապետը մանրամասներ է ներկայացրել
Քեզ ո՞վ ա իրավունք տվել շաբաթ օրով ինձ անհանգստացնես. Սուրիկ Խաչատրյանը` լրագրողին
Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ միջադեպի գործով տուժող է ճանաչվել նաև 2-րդ անձը