Ալյուրի հարստացման ծրագիր. Ինչու բնակչությանն ընտրության հնարավորություն չի տրվում
Ալյուրի հարստացման ծրագիրը ռազմավարություն է՝ ուղղված բնակչության առողջության պահպանմանը, հատկապես մոր և մանկան առողջությանը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ալյուրի հարստացման ծրագրի մասին քննարկման ժամանակ նման դիտարկում արեց ՀՀ ԱՆ մայրական ու վերարտադրողական առողջության բաժնի պետ Գայանե Ավագյանը:
Լրագրողի հարցադրմանը, թե շատ երկրներ հրաժարվում են այս ծրագրից և չեն կիրառում, ինչու են ուզում Հայաստանում կիրառել, ՀՀ ԱՆ հանրային առողջության բաժնի պետ Հրայր Ասլանյանը պատասխանեց. «Եվրոպան իրականացնում է ամենաբազմազան ծրագրեր, այն երկրները, որոնք չեն օգտագործում, դրա կարիքը չունեն: Եվրոպական երկրներից շատերը կիրառում են ֆոլաթթվով հարստացման այլ հնարավորություններ, որը հասանելի չեն զարգացող երկրներում»:
Ըստ Հ. Ասլանյանի, վիտամինահանքային անբավարարությունը 2005 թվականից այս կողմ չեն բարելավել, որից էլ ելնելով ցանկանում են իրականացնել այս ծրագիրը:
Իսկ հարցին, թե ինչու բնակչությանն ընտրության հնարավորություն չի տրվում, նա պատասխանեց, որ բնակչությանը ցանկանում են տրամադրել իրազեկված ընտրության հնարավորություն:
«Ընտրության հնարավորություն տրվում է 80/20 հարաբերությամբ, 20 տոկոսը չի հարստացվելու»,-ավելացրեց Գ. Ավագյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան