Արցախում ստեղծվելիք Հանրապետական կուսակցությունը կապ չունի հայաստանյան ՀՀԿ-ի հետ. «Հրապարակ»
«Արցախում ստեղծվելիք Հանրապետական կուսակցությունը կապ չունի Հայաստանում գործող մոնստրի հետ: Դա ավելի շատ շփոթեցնելու համար է»,-տեղեկացրել են «Հրապարակի» աղբյուրները:
«Կուսակցության ստեղծման մասին հայտարարած Կարեն Օհանջանյանը և Արևիկ Պետրոսյանը հայտնի «ղուկասյանականներ» են: Արևիկ Պետրոսյանն Արցախի 5-րդ գումարման պատգամավոր էր՝ Արցախի ժողովրդավարական կուսակցությունից, որի ղեկավարն Աշոտ Ղուլյանն է, սակայն կուսակցության իրական «տերն» Արկադի Ղուկասյանն է: Այս անգամ ևս Արևիկ Պետրոսյանն ԱԺԿ-ի համամասնական ցուցակում է եղել, սակայն չի անցել»,-ասել է թերթի աղբյուրը:
«Ներքին խնդիրներ են առաջացել Ղուլյանի և իր կուսակիցների միջև, գաղտնիք չէ, որ Արկադի Ղուկասյանը ցանկանում է դառնալ ԼՂ հաջորդ նախագահ»,- հարցրինք մեր զրուցակցին: «Չէ, խնդիրն առնչվում է Ղարաբաղում ևս սպասվելիք սահմանադրական փոփոխություններին: Նրանք, ովքեր դեմ են այդ փոփոխություններին, արդեն իսկ փորձում են այլընտրանքային, ընդդիմադիր հարթակներ ստեղծել, որպեսզի կարողանան մի քանի կետից պայքարել»»,-պատասխանել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին