Ադրբեջանում Իրանի դեսպան. Մինսկի խումբն իր պարտականությունները կատարելիս պետք է անկողմնակալ լինի
«Եթե հարկ լինի Իրանը կարող է աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին»,-այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ` հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փաքայինը:
Բաքվում Իրանի դեսպանն ադրբեջանական «Todaynews.az» կայքին տված հարցազրույցում, անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, մասնավորապես նշել է. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խումբն իր պարտականությունները կատարելիս պետք է անկողմնակալ ու արդար լինի և գործի` համաձայն միջազգային օրենքների»:
Նախորդող հրապարակումները`
Բաքվում ԻԻՀ դեսպան. Իրանին մտահոգում են Հայաստանի և Ադրբեջանի սահմանում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը
Ադրբեջանում Իրանի դեսպան. Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի