ԻԼԻՊ-ը գրավել է Պալմիրայի մեկ երրորդը
«Իրաքի և Լևանտի իսլամական պետության» գրոհայինները կառավարական զորքերի հետ թեժ մարտերից հետո գրավել են Սիրիայի Պալմիրա քաղաքի մոտ մեկ երրորդը: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը` հղում կատարելով Լոնդոնում տեղակայված մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնին:
Վերջին մի քանի օրերի ընթացքում գրոհայինները Պալմիրայի վրա վերահսկողություն սահմանելու համար անդադար մարտեր են մղում կառավարական զորքերի հետ: Օրեր առաջ Սիրիայի բանակին հաջողվել էր իսալմիստներին հետ մղել Պալմիրա քաղաքից, որը պատերազմի հետևանքով հայտնվել էր Սիրիայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի վտանգի տակ հայտնված համաշխարհային ժառանգության ցուցակում: Մարտերի ընթացքում քաղաքը չէր վնասվել: