Քոչարյանը պատրաստվում է ակտիվացնել իր գրասենյակը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը հղում անելով իր աղբյուրներին գրել է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում է ակտիվացնել իր գրասենյակը, և այնտեղ աշխատելու հրավեր է ստացել նաև ԱԺ պատգամավոր Վահե Հովհաննիսյանը: Վերջինս թեև այսօր ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ է, սակայն առաջվա պես ակտիվ չէ:
«Ժողովուրդ»-ը փորձել է Վահե Հովհաննիսյանից ճշտել, թե ի՞նչ նոր աշխատանքի առաջարկ է ստացել Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում, սակայն թերթին չի հաջողվել պարզել: Նա չի պատասխանել հեռախոսազանգերին:
Թերթը գրում է, որ ԲՀԿ-ի խայտառակ տապալումից հետո Ռոբերտ Քոչարյանի բոլոր կադրերը մի տեսակ մեկուսացել են. ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հեռացել է երկրից՝ դեպի ԱՄՆ, Ստեփան Մարգարյանն ու Վահե Հովհաննիսյանը «թայմ աութ» են վերցրել: Ըստ ամենայնի, Քոչարյանը նոր զարգացումների է պատրաստվում և առայժմ սկսել է կադրեր հավաքագրել:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան