Հարցազրույցներ 10:15 20/05/2015

Հայաստանը պատվավոր հյուր է MIDEM 2015 միջազգային փառատոնում. Կորնելիա Մուխ

Այս տարի Հայաստանը պատվավոր երկրի կարգավիճակով  հանդես կգա MIDEM-ում՝ հեղինակավոր միջազգային երաժշտական ինդուստրիայի փառատոնում, որը տեղի կունենա Ֆրանսիայի Կանն քաղաքում հունիսի 5-8-ը: Այս առիթով Panorama.am-ը ներկայացնում է բացառիկ հարցազրույց Reed MIDEM ընկերության մշակութային ծրագրերի տնօրեն Կորնելիա Մուխի հետ:

- Տիկին Մուխ, ինչպես հայտնի է, Հայաստանը պատվավոր հյուրի կարգավիճակով մասնակցելու է 2015թ.-ի MIDEM փառատոնում: Կարո՞ղ եք մի քանի խոսքով ներկայացնել MIDEM փառատոնն ու նրա առաքելությունը:

- MIDEM-ը միջազգային ինդուստրիայի փառատոն է, որը կազմակերպվում է Reed MIDEM-ի կողմից. վերջինս հանդիսանում է ամենախոշոր փառատոնների կազմակերպիչն աշխարհում՝ ունենալով մոտ 500 ցուցահանդեսներ և շոուներ ողջ աշխարհում: MIDEM փառատոնն ամբողջությամբ նվիրված է երաժշտությանը:

MIDEM-ում ընդգրկված է ավելի քան 6000 մասնակից 80 երկրներից: Մենք նաև ունենք միջոցառումների մեծ բազմազանություն և ներկայացնում ենք բոլոր երաժշտական ոճերը՝ սկսած դասական երաժշտությունից և ջազից, մինչև ռոք և հիփ-հոփ. մի խոսքով՝ ամեն ինչ: Մենք աջակցում ենք ինչպես կայացած, այնպես էլ սկսնակ երաժիշտներին և կազմակերպություններին մեր հատուկ ծրագրերի միջոցով. այդպիսով մենք ընդգրկում ենք երաժշտական ողջ համայնապատկերը: Այս տարի Reed MIDEM-ը նշում է իր 49-րդ տարելիցը Կաննում, որտեղ Հայաստանը կներկայացվի որպես պատվավոր երկիր:

- MIDEM-ը մի հարկի տակ է բերում ինչպես երաժիշտներին, այնպես էլ խոշոր բիզնեսներին: Ինչպե՞ս է այն համադրում երաժշտությունն ու բիզնեսը:

- MIDEM-ը ներկայացնում է երաժշտության ոլորտի ամբողջ էկոհամակարգը: Մի կողմից մենք ներկայացնում ենք երաժշտության ոլորտի հիմնական, ավանդական բիզնեսները, որոնց թվում են պրոդյուսերները, ձայնագրման ստուդիաները և այլոք, մյուս կողմից մենք ներկայացնում ենք այդ հիմնական բիզնեսին շրջապատող համակարգը, որը ներառում է համապատասխան տեխնոլոգիական ասպեկտները (համացանցը, երաժշտական պլատֆորմները). այս կատեգորիայում ներկայացված կազմակերպությունների թվում են օրինակ Google-ը և YouTube-ը: Միևնույն ժամանակ MIDEM-ն ընդգրկում է նաև բոլոր խոշոր բրենդները, օրինակ՝ մեքենաների հայտնի բրենդները (Opel, BMW, Ford, Fiat և այլն) կամ Coca-Cola-ն, Red Bull-ը և նման բազմաթիվ այլ ընկերություններ:

Այս տարբեր ոլորտների ներկայացուցիչներին մեկտեղ բերելը կարևոր է հայտնի բրենդների և երաժշտական բիզնեսի միջև կապեր հաստատելու համար: Նրանք բոլորը շահագրգռված են MIDEM-ում մասնակցությամբ, քանի որ այստեղ նրանք գտնում են իրենց հետաքրքրող նյութեր մատուցող անձանց և կազմակերպություններին: Այսպիսով MIDEM-ը բազմաթիվ հնարավորություններ է ստեղծում բոլոր մասնակիցների համար:

- Ինչպե՞ս եք Դուք ծանոթացել Հայաստանի հետ, և ինչպե՞ս է Հայաստանն ընտրվել որպես այս տարվա փառատոնի պատվավոր հյուր:

- Ես անձամբ երկար տարիներ է, ինչ գիտեմ Հայաստանը: Առաջին անգամ ես ծանոթացա Հայաստանի հետ Էլժբիետա Պենդերեցկայի՝ հայտնի կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու կնոջ միջոցով (Պենդերեցկին, ինչպես հայտնի է, ունի հայկական արմատներ): Էլժբիետա Պենդերեցկան կազմակերպում է հայտնի Բեթհովենի փառատոնը Վարշավայում, որում ես նույնպես ներգրավված եմ: Այդ փառատոնի ժամանակ ես առաջին անգամ հանդիպեցի հայերի, և նրանք ինձ հրավիրեցին Արամ Խաչատրյան միջազգային մրցույթին որպես պատվավոր հյուր: Այնտեղ ես ծանոթացա ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ: Նրան շատ դուր եկավ MIDEM-ի գաղափարը, և մենք սկսեցինք համագործակցել:

Հայաստանն առաջին անգամ մասնակցեց MIDEM-ում 2014թ.-ին փոքր ստենդով՝ ներկայացնելով մի քանի կազմակերպություններ և հայկական երաժշտության CD-ներ: Այդ նույն տարի Հայաստանը դիմեց MIDEM 2015-ին որպես պատվավոր հյուր ներկայանալու համար: Մենք ընտրեցինք Հայաստանը, քանի որ Հայաստանը 2015 թվականը հայտարարել էր մշակութային տարի. մենք մտածեցինք սա լավ առիթ կլինի:

- Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում «պատվավոր երկիր» կարգավիճակը: Ի՞նչ հնարավորություններ է այն ընձեռում:

- Պատվավոր երկիրն ունի փառատոնի ամենատարբեր մակարդակներում և բազմաթիվ միջոցառումներում իրեն ներկայանալու լայն հնարավորություն: Այն կարող է կազմակերպել համերգներ և երիտասարդ երաժիշտների, և հանրահայտ աստղերի ներգրավմամբ, ներկայացվել կոնֆերանսներում, հանդես գալ մամուլի ասուլիսով, մասնակցել VIP ընթրիքին և շատ ուրիշ միջոցառումների. սա շատ լավ հնարավորություն է երկրի երաժշտական կյանքի ողջ բազմազանությունը ներկայացնելու համար:

- Ովքե՞ր են ներկայացնելու Հայաստանը MIDEM-ում այս տարի: Կարո՞ղ եք մի քանի անուններ նշել:

- Հայաստանից լինելու է բարձրաստիճան պաշտոնական պատվիրակություն՝ ՀՀ նախագահի գլխավորությամբ, որում ընդգրկված են լինելու մի քանի նախարարներ, այդ թվում՝ ՀՀ մշակույթի նախարարը: Ներկա կլինեն նաև հանրաճանաչ աստղեր:

MIDEM-ում ներկայացվելու է հայ երաժիշտների շատ լավ կազմ, այդ թվում՝ Երևանի պետական երիտասարդական նվագախումբը Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, հայտնի թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, Հովեր երգչախումբը, որը համերգ է տալու երեկեցում և Հայաստանի պետական ջազ նվագախումբը, որը ջազի մեծ երեկո է անցկացնելու: Այլ ջազ խմբեր, ինչպիսին են «Կատուներ»-ը, «Ակուստիկ գույներ» քառյակը, «Միքայել Ոսկանյան և ընկերներ» էթնիկ ջազային խումբը, ինչպես նաև Դորիանս ռոք խումբը, Ambassador խումբը՝ հայտնի ջութակահար Վարազդատ Խաչումյանի ղեկավարությամբ, DJ Beatman-ը և բազմաթիվ այլ փայլուն երաժիշտներ:

Մենք նաև հրավիրել ենք մի քանի հայ նկարիչների: Տիգրան Ձիթողցյանը ներկայումս նկարում է երկու մեծ կտավ հատուկ MIDEM-ի համար, որոնք ցուցադրվելու են փառատոնի ժամանակ: Ներկայացված են լինելու նաև հայկական ազգային երաժշտական գործիքները, օրինակ՝ դուդուկը: Հայաստանից հրավիրված են նաև տաղանդավոր մոդելավորողներ, ինչպիսին է Վահան Խաչատրյանը, ով մոդելավորելու է VIP կազմակերպիչների զգեստները, այդ թվում և իմ հագուստը: Ես ներկայանալու եմ MIDEM-ում հայկական ոճի նորաձև հագուստով:

Բացման արարողության և VIP ընթրիքի ժամանակ հայ խոհարարը պատրաստելու է հայկական ճաշատեսակներ: Մատուցվելու է նաև հայկական Արարատ կոնյակը և հայկական գինիներ. այսպիսով մենք կներկայացնենք հայկական մշակույթի խճանկարը ողջ աշխարհին: Discovery Zone կոչվող մեր նոր ծրագրի շրջանակներում, որով փառատոնը իր դռներն է բացում ժողովրդի առաջ, մենք կունենանք հայկական բուտիկ, որտեղ կվաճառվեն տիպիկ հայկական իրեր. Սա շատ հետաքրքիր կլինի և մասնակիցների, և ընդհանուր ժողովրդի, և կարծում եմ Ֆրանսիայի հարավում ապրող մեծ հայկական համայնքի համար:

- Տիկին Մուխ, Դուք Հայաստանում էիք ապրիլ ամսին և մասնակցում էիք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին: Կցանկանա՞ք կիսվել Ձեր տպավորություններով:

- Այո, ես Հայաստանում էր վերջերս. ինձ հրավիրել էին «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին: Պետք է ասեմ, որ ես ինձ շատ մոտ եմ զգում Հայաստանին, քանի որ երկար տարիներ է, ինչ ճանաչում եմ այս երկիրը, և սա լավ առիթ էր ավելի մոտիկից այն զգալու համար: Երբ ես աշխատում եմ որևէ երկրի հետ, անձնապես ինձ համար կարևոր է, որ ավելի շատ բան իմանամ այդ երկրի մասին և որ կիսեմ իր ժողովրդի հետ (որին ես հարգում և սիրում եմ) ոչ միայն նրա ուրախ պահերը, այլև տխուր պահերը:

Պետք է ասեմ, որ հիշատակման այս արարողություններին մասնակցելը շատ հուզիչ էր ինձ համար: Պաշտոնական արարողությունը, ինչպես նաև սրբադասման արարողությունը շատ տպավորիչ էին և շատ հուզիչ: Ես նաև ներկա էի «24/04» սիմֆոնիկ նվագախմբի համերգին, որը հատուկ այս առիթի համար էր կազմավորվել: Համերգը, որում 43 երկրներից 100 երաժիշտներ նվագում էին հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները, շատ հզոր էր: Համերգի ընթացքում ցուցադրվող տեսաժապավեններն ու լուսանկարները, որոնք պատկերում էին անցյալի դաժանությունները, ինչպես նաև ժամանակակից Հայաստանը, շատ լավ լրացնում էին երաժշտությանը:

Հայոց ցեղասպանության 100-ամյակի համար ընտրված «հիշում եմ և պահանջում» կարգախոսը իմ լսած ամենալավ կարգախոսներից է. այն շատ ուժեղ է և ճիշտ ազդանշան է փոխանցում՝ մի կողմից այն ասում է, որ պետք է հիշել ցեղասպանությունը և պահանջել ճանաչում, իսկ մյուս կողմից այն պահանջում է, որ Հայաստանն ունենա ապագա: Եվ ակնհայտ է, որ Հայաստանն ունի շատ լավ երիտասարդ սերունդ, շատ տաղանդավոր ժողովուրդ, և բավականին շատ իրադարձություններ են տեղի ունենում երկրում՝ չնայած խնդիրներին:

Ես ուրախ եմ, որ գնալով մեծանում է Հայոց ցեղասպանությունը ճանաչող երկրների թիվը: Ես ուրախ եմ նաև, որ իմ հայրենի Գերմանիայում քայլեր են արվում այդ ուղղությամբ և որ Գերմանիայի նախագահը, ինչպես նաև Գերմանիայի խորհրդարանի նախագահը ճիշտ ժամանակին արտասանեցին ցեղասպանություն բառը: Կարծում եմ՝ շատ կարևոր է, որ յուրաքանչյուր երկիր պատշաճ կերպով առերեսվի իր պատմությունը:

 

Հարցազրույցը վարեց Նվարդ Չալիկյանը



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am
20:34
Ֆրանսիայում տեղի է ունեցել ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով ցույց
Այսօր Փարիզում տեղի է ունեցել Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալու ցույցը։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։ Ցուցարարները երթով...
Աղբյուր` Panorama.am
20:21
Բռնшճնշnւմներն ակտիվանում են այն ժամանակ, երբ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ. Մալյան
«Բռնաճնշումներն ակտիվանում են միայն այն ժամանակահատվածում, երբ Նիկոլ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
19:59
ՔՊ-ական տիկնոջը խորհուրդ կտամ իր քաղաքական պապաների ոճով երկար-բարակ ճամարտակելու փոխարեն ներողություն խնդրել օգնական-եղբոր վարքագծի համար. Ասլանյան
 ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրը՝ Հայկո Պալյանը, ով  «ղարաբաղցի ես, թե հայ?» արտահայտությունն էր արել, իսկ քույրն...
Աղբյուր` Panorama.am
19:46
Ցանկալի է՝ անկախ տարաձայնություններից, ընդդիմադիր ուժերը փորձեն առաջնորդվել Ներսես Շնորհալու բանաձևով. Աշոտյան
«Միասնություն՝ գլխավորում, ազատություն` երկրորդականում, և սեր՝ ամեն ինչում»
Աղբյուր` Panorama.am
19:30
ՔՊ-ն սնվում է մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, ուղիղ ապացույցը՝ ՔՊ-ականի «Ղшրաբաղաgի՞ ես, թե հայ» այսօրվա խոսքը. Թաթոյան
«ՔՊ ղեկավարի իշխանությունը սնվում է Հայաստանի ներսում և Սփյուռքում մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, քաոսից: Նրա...
Աղբյուր` Panorama.am
19:08
Ես հո ձեր Աղազարյան Հովիկը չեմ, որ հեռախոսս առգրավեք, քսերոքս անեք, բաժանեք ՔՊ-ականներին. Էդգար Ղազարյան
«Շնորհակալություն եմ հայտնում քննիչին ու դատախազին այս քրեական վարույթը նախաձեռնելու համար, որի արդյունքում իրենք հայտնվելու են մեղադրյալի...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էդգար Ղազարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի փետրվարի 23-ին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով խափանման միջոցի քննությունն ավարտվել է, վաղը առավոտյան ժամը 10։00-ին...
Աղբյուր` Panorama.am
18:30
Փաշինյանը տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է՝ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է հասցնում. Վազգեն Սաղաթելյան
«Նիկոլ Փաշինյանն արդեն տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է, որ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է...
Աղբյուր` Panorama.am
18:15
Անհերքելի, հիմնավոր փաստերով ապացուցում եմ Սաշա Կատվալյանի կռnւտիտները. Արթուր Չախոյան
Հասարակական ակտիվիստ Արթուր Չախոյանն ավելի վաղ գրառում էր արել, ըստ որի՝ ««Տիգրան Ավինյանի «ԵԱՍՄ» ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:02
Սամսոնյան. Փաշինյանը վախենում է խոսքից, որովհետև մարդիկ սկսել են լսել, հասկանալ
«Սա մեծ շղթայի շարունակությունն է, ընդամենը մեկ բանի մասին է՝ այս մարդը վախենում է խոսքից»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:34
Փաշինյանի նպատակն է իշխանական տեսակետից տարբերվող տեսակետ հայտնող բոլոր անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանել. Աբրահամյան
«Քաղաքական հետապնդումների շղթան կփակվի, երբ որ այս իշխանությունն այլևս պետության ղեկին չի լինի»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:23
Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է -15...-17 աստիճան
Մայրաքաղաք Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է  -15...-17 աստիճան։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի...
Աղբյուր` Panorama.am
17:19
Դատարանը մերժել է էդգար Ղազարյանի գործը դռնբաց անել՝ նախաքննական գաղտնիքից ելնելով. Փաստաբան
«Մենք միջնորդել ենք, որ նիստը դռնբաց լինի, սակայն մեր միջնորդությունը մերժեց դատարանը՝ նշելով, որ այս փուլում չի կարող դռնբաց լինել...
Աղբյուր` Panorama.am
17:04
Կանադայի ԱԳ նախարարն առանցքային շեշտադրումներ է կատարել արցախահայության իրավունքների պաշտպանության և ՀՀ անվտանգային խնդիրների վերաբերյալ
ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները, հունվարի 1 - փետրվարի 20-ն ընկած ժամանակահատվածումմ շարունակել են կենտրոնացած մնալ արցախահայության...
Աղբյուր` Panorama.am
16:35
Թուրք-ադրբեջանական-հայկական եռյակն աշխարհում դատում է ժողովրդավարությունը. Հովհաննես Իշխանյան
«Այս իշխանություններն որևէ արժեք չունեն, բայց զբաղվում են մեր իրավունքները ոտնահարելով, տալիս են Արցախը»,- հասարակական-քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
16:30
Կարելի է նույնիսկ բնութագրել այս ամենը որպես «քննադատության քրեականացում». Վարդևանյան
Ուղիղ 21 օրվա ընթացքում երկրորդ քրեական գործ խոսքի ազատության կոպիտ սահմանափակմանն ուղղված:
Աղբյուր` Panorama.am
16:23
«Ղարաբաղgի՞ ես, թե հայ»․ հարց, որ կարող է առաջանալ միայն փտած ու թարախակալած ուղեղում. Արցախի ՄԻՊ
«Ղարաբաղցի՞ ես, թե հայ»․ հարց, որ կարող է առաջանալ միայն փտած ու թարախակալած ուղեղում»,- այսպես Արցախի Հանրապետության Մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:13
Միակ բանը, որ Նիկոլ Փաշինյանը չի անի, խելքը գլխին գործն է. Հայկ Մամիջանյան
«Այս յոթ տարվա մեջ այնքան բան է արել Նիկոլ Փաշինյանը, որ էլ ոչ մի բանի վրա չենք զարմանում.   ազգաբնակչության մեծ մասը չի...
Աղբյուր` Panorama.am
16:01
Խայտառակ իրավիճակ է, երբ որ մարդուն քննադատական խոսքի համար փորձում են քրեական պատասխանատվության ենթարկել. Չալաբյան
«Խայտառակ իրավիճակ է, երբ որ մարդուն խոսքի համար, ընդ որում այս դեպքում ատելության խոսք չկա, քննադատական խոսք է, փորձում են քրեական...
Աղբյուր` Panorama.am
15:49
Ինչո՞ւ է հիմա պետք Էդգար Ղազարյանին զրկել ձայնի իրավունքից. Նաիրա Զոհրաբյան
«Ինչո՞ւ է հիմա պետք Էդգար Ղազարյանին զրկել ձայնի իրավունքից։ Նա հետևողականորեն, աշխատասիրությամբ կարողանում է մերկացնել այս ռեժիմի բոլոր...
Աղբյուր` Panorama.am
15:18
Կոմպրոմատների լեզուն չի աշխատելու. Մարտուն Գրիգորյան
«Սխալ եմ համարում կարմիր գծերն անցնելը, չեմ ուզում ամեն ինչ հասցնել նրան, որ վաղը, մյուս օրը իմ անձով պայմանավորված իմ քաղաքը, քաղաքի ժողովուրդը տուժի»։
Աղբյուր` Panorama.am
15:09
Ձյուն, բուք, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. Եղանակն՝ առաջիկա օրերին
Հայաստանի տարածքում փետրվարի 22-ի ցերեկը, 23-ին և 27-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}