Նորիկ Սարգսյան. Հայաստանում այսօրվա դրությամբ վթարայանության վիճակը շատ ցածր է
Այս տարվա ընթացքում մինչ օրս Հայաստանում արձանագրվել է 1048 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 87, վիրավորվել 1477 մարդ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների քանակն աճել է 59-ով, զոհերի թիվը պակաս է 15-ով, վիրավորների թիվը աճել է 98-ով: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը:
«Իրականում կա ճանապարհատրանսպորտային պատահարների քանակի բացարձակ թվի աճ, բայց վթարայնության վիճակը պետք է գնահել ոչ թե վթարների բացարձակ արժեքով, այլ ծանրության աստիճանի գործակցով, որը ցույց է տալիս 100 տուժողի մեջ զոհերի թիվը: Արձանագրում ենք, որ այս տարի 15 պակաս զոհ ունենք, սրանով պետք է գնահատական տանք վթարայանության վիճակին»,- ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանում այսօրվա դրությամբ վթարայանության վիճակը շատ ցածր է:
Ն. Սարգսյանի խոսքով, պատահարների թիվի աճ այսպես թե այնպես պետք էր ենթադրել, քանի որ տարեցտարի ավոտմոբիլային պարկը թարմացվում և ավելանում է մոտավորապես 10 տոկոսով: 2014-ին Հայաստան է ներմուծկվել 35 հազար տրանսպորտային միջոց:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում