Փարիզում հունիսին միջազգային հանդիպում կկայանա Սիրիայի և Իրաքի հարցով
Սիրիայի և Իրաքի հակամարտությունների հարցով միջազգային հանդիպումը տեղի կունենա Փարիզում հունիսի 2-ին, հայտարարել է Ֆրանսիայի կառավարության մամուլի խոսնակ Ստեֆան Լե Ֆոլը:
Ինչպես հայտնում է The Daily Star-ը, հղում կատարելով France Presse գործակալությանը, Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը կառավարության նիստի ժամանակ ասել է, որ «Փարիզում նախատեսվում է հանդիպում` նվիրված Սիրիայի և Իրաքի հակամարտություններին, որին կմասնակցի նաև ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին»:
Հիշեցնենք, որ այս հարցի հարցի շուրջ վերջին հանդիպումը տեղի էր ունեցել 2014 թվականին սեպտեմբերին, որին ներկա էին մոտ 30 երկրի ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հանդիպման գլխավոր թեման «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ռազմավարության մշակումն էր, որը գրավել էր Սիրիայի ու Իրաքի տարածքների մի մասը: Արդյունքում ԱՄՆ-ի գլխավորությած միջազգային կոալիցիան Սիրիայում և Իրաքում ԻԼԻՊ-ի դիրքերի ուղղությամբ օդային հարվածներ սկսեց:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան