267 համարի երթուղայինի գրպանահատը կալանավորվել է. Ոստիկանություն
Ոստիկանության Կոտայքի բաժնում 33-ամյա Անահիտ Հ.-ից ահազանգ էր ստացվել, որ Աբովյան քաղաքում նստել է թիվ 267 երթուղու ավտոբուսը և իջնելիս նկատել, որ դրամապանակը չկա, տեղեկացնում են ոստիկանությունից:
Պարզվել է, որ գողացված դրամապանակում եղել է սոցիալական քարտ, 18.000 դրամ, 3.000 ռուբլի և բանկային 3 քարտ, որոնցից մեկի մեջ՝ 25.000 ռուբլի:
ՀՀ քննչական կոմիտեի Աբովյանի քննչական բաժնից գրություն է ստացվել, որ 1962 թ. ծնված Գոռ Զ.-ն մարտին Աբովյան քաղաքի երթուղային տաքսում մի կնոջ պայուսակից գաղտնի հափշտակել է դրամապանակ, որի մեջ եղել է կանխիկ գումար:
Ըստ աղբյուրի, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Գոռ Զ.-ն գողացել է նաև Անահիտ Հ.-ի դրամապանակը:
Գոռ Զ.-ն կալանավորված է: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան