Ռազմական իսնտիտուտում մահացած կուրսանտի հայրը հանդիպել է Սեյրան Օհանյանին
Այսօր՝ սահմանված կարգի համաձայն` ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է նախապես ցուցակագրված մի խումբ քաղաքացիների:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ընդունելությանը մասնակցող ազատամարտիկների, զինծառայողների ընտանիքների անդամների, զոհվածների հարազատների՝ պաշտպանության նախարարին ուղղված դիմումներն ու հարցերը բազմաբնույթ են և առավելապես վերաբերում են սոցիալական, ֆինանսական ու իրավական ոլորտներին: Ծանոթանալով ընդունելությանը մասնակցող քաղաքացիների խնդիրներին և նրանց դիմումներին, լսելով պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների պարզաբանումներն ու դիտարկումները` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանձնարարեց քննարկել և համապատասխան լուծում տալ բոլոր դիմում-խնդրանքներին:
Քաղաքացիների հերթական ընդունելությանը մասնակցում էր նաև հունվարի 29-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական իսնտիտուտում պտտաձողի վրա կախված վիճակում հայտնաբերված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հայրը` Արկադի Բարսեղյանը, ով պաշտպանության նախարարի մոտ էր եկել դեպքի կապակցությամբ հարուցված քրեական գործի մասին անձամբ նախարարից արժանահավատ տեղեկություններ ստանալու նպատակով: Ընդունելության ավարտին ներկայացնելով հանդիպման արդյունքները` Արկադի Բարսեղյանը համոզմունք է հայտնել, որ պաշտպանության նախարարի հետևողականության շնորհիվ որդու սպանության հետ առնչություն ունեցող որևէ մեկն անպատիժ չի մնալու:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին