«Նոր ձև եք գտել խախտումն օրինականացնելու համար». Արամ Մանուկյանը՝ Երվանդ Զախարյանին
«Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրի» վաճառքի գործընթացի վերջնական փուլն է, մոտակա ժամանակներում այդ աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբայցության քարտուղար Արամ Մանուկյանի հարցին, թե ո՞ւր է հասել Որոտանի վաճառքի գործարքը:
«Որոտանի հարցը հասել է վերջնական փուլին: Երկար քննարկումներից հետո Հայաստանի կառավարության և գնորդ ընկերության միջև հանվել են բոլոր խոչընդոտող հարցերը, վերջնական տարբերակը գտնվում է ամերիկյան կողմի մոտ՝ ստորագրման: Մեր տեղեկություններով, պայմանագիրը մոտակա օրերին վերջնական համաձայնության կտրվի, կներկայանան Հայաստան` ստորագրման»,- ասաց նախարարը:
Պատասխանելով Ա. Մանուկյանի հարցին, թե այն վիճելի, ստրատեգիական օբյեկտները՝ ջրամբարները, այս գործարքի մաս կազմո՞ւմ են, թե՞ ոչ, Ե. Զախարյանն ասաց. «Ջրամբարները կազմում են գործքի մաս, տրված են կառուցման նպատակով, ոչ թե սեփականություն: Այսինքն՝ պայմանագրի մաս են կազմում որպես կառուցապատում»:
«Նոր ձև եք գտել խախտումն օրինականացնելու համար»,- ի պատասխան նախարարի խոսքին՝ արձագանքեց Արամ Մանուկյանը:
Նշենք, որ «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրի» գնորդն ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» փակ բաժնետիրական ընկերությունն է:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները