Մեկնարկել են «Հայաստան» հիմնադրամի պատվիրակության ամենամյա այցելություններն արցախյան և հայաստանյան ծրագրեր
«Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ամենամյա նիստի շրջանակներում Հիմնադրամի պատվիրակությունը` կազմված հոգաբարձուների խորհրդի անդամներից, տեղական մարմինների ներկայացուցիչներից, բարերարներից` գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գլխավորությամբ, մայիսի 20-ին մեկնարկել է իր վեցօրյա հաշվետու այցելություններն արցախյան և հայաստանյան ծրագրեր:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ պատվիրակությունն ուղևորվել է Արցախ Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհով, որի ասֆալտապատումը կառուցման երկրորդ փուլով կշարունակվի:
Այսօր` մայիսի 21-ին, Հիմնադրամի պատվիրակությունը մեկնել է Ասկերանի շրջան, որտեղ հանդիսավորությամբ բացվել են Պատարա և Խանցք գյուղերի նորակառույց համայնքային կենտրոնները:
Պատարայի համայնքային կենտրոնը կառուցվել է Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի հովանավորությամբ ( ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ): Երկհարկանի շինությունը մեկ տանիքի տակ կենտրոնացրել է գյուղի բուժկետը, գրադարանը, համակարգչային սենյակը, գյուղապետարանը: Կից կառուցված հանդիսությունների սրահն էլ կծառայի համայնքի միջոցառումներին: Ֆրանսահայ համայնքի հովանավորությամբ նեկայումս Արցախում կառուցվում են մի շարք համայնքային կենտրոններ և կրթօջախներ:
Խանցք գյուղի նորակառույց համայնքային կենտրոնը կյանքի է կոչվել Հիմնադրամի Մոնրեալի տեղական մարմնի և ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ: Երկհարկանի կառույցում կենտրոնացած են գյուղապետարանը, գրադարանը, համակարգչային սենյակը, խաղասրահը: Կից կառուցվել է հանդիսութունների սրահ` նախատեսված 150 հոգու համար:
Ժամանակակից հարմարություններով համալրված այս համալիր կառույցները առավել հարմարավետ կդարձնեն համայնքի կյանքը:
Բացման արարողությանը հաջորդել է պատվիրակության այցելությունը Ասկերանի շրջանի Իվանյան •յուղի մանկապարտեզ, որի կառուցման համար միջոցները հավաքագրվել են Տորոնտոյի տեղական մարմնի ջանքերով: Ծրագիրը համաֆինանսավորում է ԼՂՀ կառավարությունը: Շուրջ 420 քմ տարածք զբաղեցնող մարկապարտեզում խնամք և ուսում կարող է ստանալ մինչև 70 երեխա: Անմիջապես մանկապարտեզի հարևանությամբ Տորոնտոյի մեր հայրենակիցների միջոցներով կառուցվում է նաև համայնքային կենտրոն:
Երեկոյան հյուրերի պատվին համեր•ով հանդես կգան Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի սաները: Ընդամենն ամիսներ առաջ Հիմնադրամի ջանքերով վերակառուցված այս կրթօջախն իր հարկի տակ հյուրընկալում է ամենատարբեր կրթական և մշակութային միջոցառումներ: Անցյալ տարի դպրոց է այցելել և Ստեփանակերտում համերգով հանդես եկել իսպանացի հանրաճանաչ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալիեն: