Լեհ խորհրդարանական. Հայաստանը կարող է գրավիչ լինել Լեհաստանի ներդրողների համար
Հայաստանը մշտապես եղել և մնում է Լեհաստանի համար բարեկամ երկիր, որի հետ ինչպես տնտեսական, այնպես էլ մյուս բոլոր բնագավառներում համագործակցության զարգացումը բխում է Լեհաստանի շահերից՝ արտահայտելով լեհ ժողովրդի դրական վերաբերմունքը հայերի հանդեպ:
Այս մասին հայտարարել է Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վուոդժիմիերժ Չիմոշևիչը Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանի հետ հանդիպման ժամանակ:
Լեհ գործիչը կարծիք է հայտնել, որ Հայաստանը կարող է գրավիչ լինել Լեհաստանի ներդրողների համար՝ կարևորելով հատկապես տնտեսական բնագավառում համագործակցության զարգացումը:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-լեհական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: Դեսպան Ղազարյանը շնորհակալություն է հայտնել Վուոդժիմիերժ Չիմոշևիչին` 2005թ. Լեհաստանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունման և այդ հարցում նրա ցուցաբերած աջակցության համար: Դեսպանը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստան - Եվրամիություն համագործակցության հեռանկարներին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները