Հայաստան-ԵՄ. Ռիգայի գագաթնաժողովին ընդառաջ

Իրավապայմանագրային հարաբերություններ և գործակցության ձևաչափեր
Հայաստանի Հանրապետության անկախությունից ի վեր Եվրոպական միության հետ բազմակողմ համագործակցությունը միշտ եղել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը: Եվրոպական միության հետ Հայաստանի համագործակցությունը կարգավորող հիմնական փաստաթուղթը 1996 թվականին կնքված և 1999 թվականի հուլիսի 10-ին ուժի մեջ մտած Գործընկերության և համագործակցության համաձայնագիրն է, որն ի սկզբանե նախատեսված էր 10 տարի ժամկետով և պայմանով, որ սահմանված ժամկետի ավարտից հետո այն ինքնաբերաբար երկարաձգվելու է յուրաքանչյուր հաջորդ տարի:

Ձգտելով ավելի խորացնել հարաբերությունները` ՀՀ-ԵՄ համաձայնությամբ 2004 թվականին Հայաստանը ներառվեց Եվրոպական հարևանության քաղաքականության ձևաչափում: ԵՀՔ-ով Հայաստանին առաջարկվեց ԵՄ-ի հետ հաստատել քաղաքական, տնտեսական, անվտանգության և մշակութային ոլորտներում ինտենսիվ հարաբերություններ: Առաջադրված նպատակներին հասնելու ճանապարհին առաջին քայլը դարձավ ԵՀՔ Գործողությունների ծրագիրը (2006 թ նոյեմբեր), որն աշխատանքային և ուղեցույցային գործիք է: Այն ներառում է հինգ տարվա գործողությունների ուղեցույց, որը պարբերաբար վերանայվում է, իսկ ձեռք բերված արդյունքներն էլ հրապարակվում են ամփոփիչ զեկույցներում:

ԵՀՔ Գործողությունների ծրագիրը կյանքի կոչելու տեսանկյունից կարևոր նշանակություն ունեն այնպիսի գործիքներ, ինչպիսիք են Երկրի ռազմավարական փաստաթուղթը և Ազգային ինդիկատիվ ծրագիրը: Փաստաթղթերից առաջինով սահմանվում են ԵՄ-ի աջակցության ընդհանուր նպատակները` արդեն հստակ շեշտադրում անելով ֆինանսական աջակցության վրա, իսկ երկրորդով` նպատակները էլ ավելի են կոնկրետացվում: Ըստ այդմ` 2007-2010 թթ-ին Հայաստանը ԵՄ կողմից ստացել է մոտ 98 մլն եվրո օժանդակություն, իսկ 2011-2013 թթ-ի ընթացքում` շուրջ 157 մլն: 2014 թ ապրիլի 23-ին ՀՀ նախագահի կարգադրությամբ հաստատվեց «Եվրոպական հարևանության քաղաքականության ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2014-2015թթ միջոցառումների ցանկը»:

2009 թվականին Պրահայի գագաթնաժողովի շրջանակներում մեկնարկեց ԵՄ արևելյան հարևանների համար նախատեսված «Արևելյան գործընկերության ծրագիրը», որը ինչպես և Հարևանության քաղաքականությունը, դարձավ Հայաստան-ԵՄ հարաբերությունների առանցքային բաղադրատարրերից: Չորս տարբեր թեմատիկ պլատֆորմներով` 1. ժողովրդավարություն, արդյունավետ կառավարում և կայունություն 2. տնտեսական ինտեգրում և համապատասխանեցում ԵՄ քաղաքականության հետ 3. էներգետիկ անվտանգություն և 4. մարդկանց միջև շփումներ, ծավալված համագործակցությունը կոչված էր վերջնարդյունքում բերելու Հայաստանի և ԵՄ միջև Ասոցացման համաձայնագրի, ինչպես նաև դրա մասը կազմող Խորը և համապարփակ ազատ առևտրի հաստատման շուրջ համաձայնագրի կնքմանը:

2010 թ հուլիսին մեկնարկեցին ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները, իսկ 2012 թվականին էլ ` Խորը և համապարփակ ազատ առևտրի հաստատման շուրջ ընթացող բանակցությունները: Ինտենսիվ երկկողմ աշխատանքների արդյունքում` Հայաստանը զգալի առաջընթաց արձանագրելով 2013 թ հուլիսին արդեն ավարտեց Ասոցացման համաձայնագրի ամբողջական փաթեթի շուրջ բանակցությունները:

ՀՀ-ԵՄ ոլորտային լայն համագործակցություն
2012 թ դեկտեմբերին ԵՄ-ի հետ ոլորտային համագործակցության ընդլայնման նկատառումից ելնելով ստորագրվեց ԵՄ ծրագրերին Հայաստանի մասնակցության ընդհանուր սկզբունքների վերաբերյալ արձանագրությունը, որով արդեն 2014 թ-ի մարտից Հայաստանը հնարավորություն ստացավ մասնակցելու ԵՄ առողջապահական, կրթական, մշակութային և այլ ոլորտներ ընդգրկող լայնամասշտաբ ծրագրերին: ԵՄ-ի հետ ոլորտային համագործակցության մասով կարևոր նշանակություն ունեցավ 2011թ-ի հոկտեմբերին Լյուքսեմբուրգում ստորագրված Հայաստան-ԵՄ «Շարժունակության շուրջ գործընկերություն» հռչակագիրը` ուղղված Հայաստանի միգրացիոն կառավարման կարողությունների ամրապնդմանը:

Այս համատեքստում արդեն 2012 թ դեկտեմբերին Հայաստանի և ԵՄ-ի միջև ստորագրվեցին Վիզաների դյուրացման, իսկ մեկ տարի անց էլ հետընդունման (ռեադմիսիայի) համաձայնագրերը, որոնք ուժի մեջ մտան 2014 թ հունվարի 1-ից: Ադյունքում վիզաների դյուրացման համաձայնագրով ԵՄ երկրներ պարզեցված կարգով մուտք է նախատեսվում մի շարք խմբերի պատկանող ՀՀ քաղաքացիների համար, ինչպես նաև վերջիններս հատուկ դեպքերում ազատվում են վիզաների համար սահմանված գումարների մուծումից:

Ընդլայնված ոլորտային համագործակցությունը ներառում է նաև ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական հարաբերությունները: Այս առումով առանցքային նշանակություն ունի ԵՄ «Արտոնությունների ընդհանրացված համալրված համակարգ» (GSP+) ռեժիմը, որը հնարավորություն է տալիս հայ արտահանողներին ավելի քան 6400 ապրանքատեսակների գծով ԵՄ շուկա արտահանումն իրականացնել զրոյական մաքսատուրքերով: Պաշտոնական հրապարակումների համաձայն` Հայաստանի ապրանքաշրջանառության մոտ 28-29 տոկոսը բաժին է ընկնում ԵՄ երկրներին:

Նոր մոտեցումների անհրաժեշտություն ՀՀ-ԵՄ հարաբերություններում
2013 թվականի սեպտեմբերի 3-ին պաշտոնական Երևանը հայտարարեց նոր ձևավորվող Եվրասիական տնտեսական միությանը անդամակցության մասին: Պաշտոնական մեկնաբանությունների համաձայն` այս կառույցին անդամակցությունը կարճաժամկետ հեռանկարում ավելի շոշափելի կդարձնի Հայաստանի տնտեսական օգուտները, քան այն դեպքում, երբ Հայաստանը ստորագրեր ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը և հատկապես դրա մասը կազմող Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայանգիրը: Հայաստանի այս որոշումը տարբեր հարթություններում տարատեսակ քննարկումների առիթ հանդիսացավ, ըստ էության ստեղծվեց նոր իրականություն, քանզի Հայաստանը արդեն իսկ նոր միջազգային պարտավորություններ ստանձնեց ԵՏՄ-ի մասով և հետևաբար, անհրաժեշտություն առաջացավ վերանայել ԵՄ-ի հետ հարաբերություններում առկա մոտեցումները:

Միաժամանակ, Հայաստանը պաշտոնական ամենաբարձր մակարդակով հայտարարեց, որ պատրաստ է բոլոր հնարավոր տարբերակներով շարունակել ԵՄ-ի հետ սերտ համագործակցությունը` ընդհուպ մինչև արդեն իսկ բանակցված Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասի ստորագրում: Ավելին, հայկական կողմից հնչեցվող մեկնաբանությունների համաձայն` Հայաստանը պատրաստ է դիտարկել նաև Խորը և համապարփակ ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագրի բոլոր այն կետերը, որոնք հակասության մեջ չեն ԵՏՄ մասով Հայաստանի ստանձնած նոր պարտավորությունների հետ:

ՀՀ-ԵՄ հարաբերություններում որոշակի դադարից հետո ԵՄ տարբեր պաշտոնյաներ սկսեցին հայտարարել, որ ըմբռնումով են մոտենում Հայաստանի սուվերեն որոշմանը և պատրաստ են Հայաստանի հետ գործակցության նոր մոտեցումներ և ուղնիշներ մշակել: Մասնավորապես` սեպտեմբերի 3-ից հետո առաջին անգամ տեղի ունեցած «Եվրամիություն-Հայաստան համագործակցություն. Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքներ» թեմայով համաժողով»-ից հետո Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան հայտարարեց, թե բնական է, որ հայ գործընկերներին պետք է ժամանակ տրվեր ԵՄ-ի հետ համագործակցելու հարցում իրենց առաջնահերթությունները հստակեցնելու համար և որ իրենք արդեն Հայաստանի իշխանություններից ստացել են աշխատանքային գործընթացը մեկնարկելու ազդակ:

ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության որոշմանը հարգանքով վերաբերվելու և ԱլԳ շրջանակներում հետագա համագործակցությունը շարունակելու մասին ՀՀ արտգործնախարար Է. Նալբանդյանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարությամբ հանդես եկավ նաև Գերմանիայի Արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Հայաստանի բացառիկ պայմանների մեջ ապրելու և այդ ամենը հաշվի առնելու անհրաժեշտության մասին Երևանում հայտարարեց նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

ԵՄ-ի կողմից ԱլԳ շրջանակներում Հայաստանի նկատմամբ տարբերակված մոտեցում ցուցաբերելու և Հայաստանի նոր միջազգային պարտավորությունները հաշվի առնելու մասին ամենատարբեր առիթներով խոսել են նաև Հայաստանում Գերմանիայի դեսպանը, Մեծ Բրիտանիայի նախկին և ներկա դեսպանները, Լեհաստանի դեսպանը, Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսը, ԵՄ-ի ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով նախկին և ներկա գլխավոր հանձնակատարներ Շտեֆան Ֆյուլեն և Յոհաննես Հանը, ինչպես նաև ԵՄ այլ պաշտոնյաներ:

Հայաստանի հետ նոր տարբերակված մոտեցմամբ գործակցության հանգամանքը ԵՄ կողմից ամրագրվեց նաև այս տարի փետրվարին շրջանառության մեջ դրված ԱլԳ երկրների հետ հարաբերությունների վերանայման անհրաժեշտությունը փաստող այսպես կոչված «Արևելյան գործընկերության 20 կետերը» անունը կրող փաթեթում, որտեղ առանձին կետով մասնավորապես ամրագրվեց. «Մշակել տարբերակված հայեցակարգ («Գործընկերության և համագործակցության համաձայնագիր +») ԱԳ ավելի քիչ հավակնոտ երկրների (առաջին հերթին` Հայաստանի) համար:

Թեև այսօր մեկնարող Ռիգայի գագաթնաժողովից սպասվող ընդհանուր արդյունքների վերաբերյալ փորձագիտական շրջանակները տարբեր գնահատականներ են հնչեցնում, սակայն կոնկրետ Հայաստանի մասով փորձագետները համակարծիք են, որ կարող է ազդարարվել ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների նոր մանդատի հաստատման մասին: Նկատենք, նաև որ Հայաստանը արդեն իսկ հայտարարել է ԵՄ-ի հետ ապագա համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին:

Կնյազ Սարոյան, քաղաքագետ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:38
ՔԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ազատման դիմում է գրել
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 8-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է
Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը Մալիբուում այրվել է, երբ նա նկարահանում էր Ջո Ռոգանի փոդքասթը։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քննարկվել են Հնդկաստանի կողմից հնարավոր տեխնիկական աջակցությունների տրամադրմանն առնչվող հարցեր․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 10-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am
19:49
Քլոե Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել հրդեհի բռնկման մեջ կասկածվող անձի մասին
Քլոե Քարդաշյանը չի թուլացել իր խոսքերը այն բանից հետո, երբ պարզել է, որ Լոս Անջելեսում Քենեթ Ֆայրի գործով հրկիզողին ձերբակալել են։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:35
«Արթիկ» ՔԿՀ-ում 28-ամյա կալանավոր է վերջ տվել կյանքին
Հունվարի 10-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1997թ․...
Աղբյուր` Panorama.am
19:24
Անտառային հրդեհներից առաջ Կալիֆորնիան կրճատել է հրդեհային անվտանգության ֆինանսավորումը
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը կրճատել է 101 միլիոն դոլարի ֆինանսավորումը հրդեհային անվտանգության ծրագրի համար մի քանի ամիս առաջ, երբ...
Աղբյուր` Panorama.am
19:11
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:57
Ինձ շատ դժվար է կոտրել. ոստիկանության մայոր աշխարհի չեմպիոնուհին կարծրատիպեր է կոտրում
Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունն առաջնահերթություն է որպես ՆԳՆ հենասյունային բարեփոխումների կարևոր բաղադրիչ։ Ոստիկանության մայոր...
Աղբյուր` Panorama.am
18:45
Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Եռաբլուրում զինվորների շիրիմներից ծաղիկները հափշտակողներից երկու անձ կալանավորվեց։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Մագդալենա Գրոնոյի հետ քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա...
Աղբյուր` Panorama.am
18:25
Սա ուղղակի այլանդակություն է․ Մելիքյանը՝ ապօրինի զենքի կասկածանքով ձերբակալությունների մասին
Արսեն Բաբայանին բաժին հասցնելուն պես տեղեկացրել են, որ ապօրինի զենքի կասկածանքով այլևս ձերբակալված չէ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց. Բաբայան
«Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց՝ պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»,-ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
18:11
WSJ. Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Կատարը պայքարում են Սիրիայի նոր իշխանությունների վրա ազդեցության համար
 Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից ի վեր Սիրիան վերածվել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Կատարի քաղաքական պայքարի ասպարեզի։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:05
Արսեն Բաբայանը ձերբակալված չէ. Ոստիկանության պարզաբանումը
«Ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով երկու անձ տեղափոխվել է ոստիկանություն։ Արսեն Բաբայանը ձերբակալված չէ»,-Panorama.am-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Արսեն Բաբայան. Օպերատիվ ծառայողը հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով
«Քրեական ոստիկանության օպերատիվ ծառայողը, ով ղեկավարում էր ձերբակալման պրոցեսը, հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու...
Աղբյուր` Panorama.am
17:51
Թեյլոր Սվիֆթը՝ 21-րդ դարի ամենահաջողակ արտիստը
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է 21-րդ դարի ամենահաջողակ կատարողը՝ ըստ երաժշտական Billboard ամսագրի։ Վարկանիշը կազմվել է երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
17:41
Արարատի, Արտաշատի,Ապարանի, Սևանի և այլ ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Այսօր ժամը 17:00-ի դրությամբ, Արարատի, Արտաշատի, Արթիկի, Նաիրիի, Ապարանի, Արագածի, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում...
Աղբյուր` Panorama.am
17:39
Արսեն Բաբայան. Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը հայտնում է. «Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում: Գնում էինք...
Աղբյուր` Panorama.am
17:35
Թրամփը տեսանյութ է հրապարակել, որտեղ գրենլանդացիները խնդրում են գնել իրենց կղզին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որում «գրենլանդիայի բնակիչները» խնդրում...
Աղբյուր` Panorama.am
17:28
Մարուքյան. ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է
«ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է»,-նման համոզմունք է հայտն ել «Լուսավոր...
Աղբյուր` Panorama.am
17:20
Արդյոք Հայկ Ղալումյանի և Հայկ Սարգսյանի միջև քաշքշոց է եղել. Սիմիդյանը՝ միջադեպի մասին
«Միջադեպ ուղղակի չի եղել, քննարկման ժամանակ տասնյակ մարդիկ են եղել։ Կարող է հանդիպումից հետո երկու գործընկեր ուղղակի խոսել են։ Որևէ...
Աղբյուր` Panorama.am
17:11
ՄԻՊ-ն ու նոր բանտապետն այցելել են «Արմավիր» ՔԿՀ, որտեղ մի քանի դատապարտյալ դեռ հացադուլ է իրականացնում
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունվարի 10-ին այց է իրականացրել Արդարադատության նախարարության «Արմավիր»...
Աղբյուր` Panorama.am
17:06
Տավուշի մարզպետն ու իր ենթակաները ինչի՞ համար են ճոխ պարգևատրվում, եթե լավ չեն աշխատում. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Տավուշի մարզպետ,Նիկոլ Փաշինյանի դասընկեր ,քավոր Հայկ Ղալումյանը, մարզպետարանի պաշտոնյաները...
Աղբյուր` Panorama.am
17:02
Անհուսալի վարկ ունեցողներին պետության աջակցությունն ունի դրական և բացասական կողմեր. Սուրեն Պարսյան
Կառավարությունը դեկտեմբերի վերջին նիստում որոշում ընդունեց, որով անհուսալի վարկ ունեցողներին կտրամադրի ֆինանսական աջակցություն՝ նրա ֆորմալ...
Աղբյուր` Panorama.am
16:59
«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» ծրագրով 3 հայտ կստանա աջակցություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային...
Աղբյուր` Panorama.am
16:57
Մարության. Հիմա արդեն երկրորդ անգամ նույն հարցը տալիս եմ Փաշինյանին
Երևանի նախկին քաղաքապետ, հումորիստ, դերասան Հայկ Մարությանը տրանսպորտի թանկացման վերաբերյալ ակնկալում է լսել Նիկոլ Փաշինյանի կարծիքը։...
Աղբյուր` Panorama.am
16:56
«Մեր ընտանիքի համար ամենախառը, ուրախ ու տոնական օրն է». Հրանտ Թոխատյանի ծննդյան օրն է
Հայաստանի ժողովրդական արտիստ, դերասան Հրանտ Թոխատյանն այսօր նշում է ծննդյան 67-ամյակը։ «Հունվարի 10-ը մեր ընտանիքի համար ամենախառը,...
Աղբյուր` Panorama.am
16:45
Ես ու իմ նման շատ մարդ հրաշքով ենք այս ամենից փրկվել. Հրաչ Մուրադյանը՝ Լոս Անջելեսից
Այս պահին գտնվում է Կալիֆոռնիայում գտնվող հաղորդավար Հրաչ Մուրադյանը անդրադարձել է ԱՄՆ-ում տեղի ունեցած աղետին ու դրա հետևանքներին, նաև նշել է,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}