Բացվելու է Արմեն Աթայանի և նրա սաների աշխատանքների ցուցահանդեսը
Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում այսօր կբացվի գեղանկարիչ Արմեն Աթայանի և նրա սաների աշխատանքների ցուցահանդեսը` նվիրված մայիսյան հաղթանակներին: Ցուցադրությունը կգործի մինչև մայիսի 27-ը: Այս մասին հայտնում են մշակույթի նախարարությունից:
Ցուցահանդեսին ներկայացված է նկարիչներ Էդիկ Արևշատյանի, Հովիկ Գասպարյանի, Քաջիկ Գևորգյանի, Հրայր Սարուխանյանի, Արտյուշա Ոսկանյանի, Սրապիոն Դանիլյանի, Սուրեն Ամիրյանի, Մաքսիմ Գիքինյանի, Վլադիմիր Սիմոնյանի, Վահագն Գալստյանի, Հրաչյա Սաֆարյանի, Հարություն Հարությունյանի, Գագիկ Ավետիսյանի, Վահագն Գալստյանի, Այսեր Մաթևոսյանի, Յուրի Եղիազարյանի, Մանվել Անտոնյանի, Հռիփսիմե Գրիգորյանի, Արմեն Վահրամյանի` շուրջ 40 ստեղծագործություններ:
Ցուցահանդեսի կազմակերպիչներն են՝ «Փյունիկ» բարեգործական հիմնադրամը, «Լոռվա ձոր» հայրենակցական միությունը, «Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանը»:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա