Հռոմի պապի հայտարարությունը «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործի վրա որոշակի ազդեցություն կունենա. Գ. Կոստանյան
Հռոմի պապի հայտարարությունը Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում մատուցված պատարագի ժամանակ Հայաստանի դիրքորոշումն ավելի հիմնավորելու տեսակետից շատ կարևոր, ապացուցողական նշանակություն ունեցավ: Ազգային ժողովում Գլխավոր դատախազության գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը` պատասխանելով պատգամավոր Լևոն Մարտիրոսյանի հարցին, թե ինչո՞ւ նշեցիք, որ «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով դատական հեռանկարում դրական փաստ է Հռոմի պապի հայտարարությունը, ի՞նչ առումով:
Գլխավոր դատախազի գնահատմամբ, Հռոմի պապը կարևոր, պատմական նշանակություն ունեցող հայտարարություն է արել և կարծում է, որ «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով դատավարության վրա որոշակի ազդեցություն կունենա հետևյալ նկատառումներից ելնելով. «Եվրոպական դատարանի պալատը, երբ որ կայացնում էր իր որոշումը, բացասական համադրություն էր անցկացրել Ցեղասպանության և Հոլոքոստի միջև, իր այդ հետևությունը հիմնավորել էր այն փաստով, որ Ցեղասպանությունը, ի տարբերություն Հոլոքոստի, չունի լայն հասարակական, միջազգային հասարակական, միջազգային համայնքային ճանաչվածություն:
Այդ առումով Հռոմի պապի կողմից արված հայտարարությունը ոչ միայն ընկալվում է որպես կոնկրետ մի պետության ղեկավարի կողմի հնչեցված կարծիք, այլ, ըստ էության, խոսում է հանրային ճանաչվածության մակարդակի մասին, այսինքն միջազգային հանրությունն ի դեմս կաթոլիկ հետևորդի, ունի նման ընկալում:
Հռոմի պապի հայտարարության իրավական արժեքը ոչ թե այն է, որ ևս մեկ պետություն ճանաչեց Ցեղասպանության փաստը, այլ զուտ այն առումով, որ Հայաստանի կողմից ներկայացված փաստարկները, որ Ցեղասպանությունն ունի պատշաճ միջազգային, հանրային ճանաչվածություն, ընկալում, ևս հիմնավորվեց այն փաստով, որ Հռոմի պապի պես հեղինակավոր, հանրաճանաչ, համաշխարհային նշանակություն ունեցող անձը ևս փաստեց Ցեղասպանության մասին»:
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հունվարի 28-ին քննել է «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» (Perincek v. Switzerland (no. 27510/08)) գործը, որի վերաբերյալ 2013թ դեկտեմբերի 17-ի վճիռը բողոքարկվել էր Շվեյցարիայի կողմից, և 2014թ հունիսի 2-ին ՄԻԵԴ-ը որոշել էր գործը վերաքննել դատարանի Մեծ պալատում: Հայցորդը թուրք ազգայնական քաղաքական գործիչ Դողու Փերինչեքն է, ով իբրև Թուրքիայի Աշխատավորական կուսակցության ղեկավար 2005թ մայիս, հուլիս և սեպտեմբեր ամիսներին Շվեյցարիայում մասնակցելով տարբեր կոնֆերանսների ժխտել է 1915թ և դրանից հետո Օսմանյան կայսրության կողմից հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության պատմական փաստը: Շվեյցարիայի ներկայացրած բողոքի հիման վրա, ս.թ. հունվարի 28-ին ՄԻԵԴ Մեծ պալատը քննության է առել «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործը, որտեղ Հայաստանը ներգրավված է որպես երրորդ կողմ՝ ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի գլխավորությամբ և Գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանի, արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանի, միջազգային հայտնի փաստաբաններ Ջեֆրի Ռոբերթսոնի, Ամալ Քլունիի և Թոբի Քոլիսի մասնակցությամբ: Նշենք, որ դատավճիռը հրապարակվելու է վեց ամսից ոչ շուտ:
Նախորդող հրապարակումներ՝
Մելքոնյան. Եթե ՄԻԵԴ-ը որոշում կայացնի հօգուտ թուրքական կողմի, չի նշանակում, որ հայոց պահանջատիրությունն ավարտվելու է
«Հայաստանը ներկայացնող փաստաբանների ելույթները իրավական գնահատականների տեսանկյունից մեծ ներդրում չունեին»
Ամալ Քլունի. «Այս դատարանը շատ լավ գիտի խոսքի ազատության պաշտպանության հարցում Թուրքիայի վերաբերմունքը»
Գրեգ Սարգսյան․ ՄԻԵԴ-ում ընդդեմ Փերինչեքի հանդես են գալիս նաև 2 թուրքական կազմակերպություններ
«Հայ ժողովուրդը չէր սպասում, որ հարյուրամյակի նախաշեմին կհայտնվի այս դատարանում՝ փորձելով պաշտպանել սեփական պատմությունը»
Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի. Դողու Փերինչեքը ելույթ ունեցավ, նիստը շարունակվում է
Գ.Կոստանյան. Թուրքիան, ի վերջո, ճանաչելու, ապաշխարելու և փոխհատուցելու է
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան