Ոչ մի վարկած չեմ բացառում, հատկապես երբ խնդիրը վերաբերվում է Սուրիկ Խաչատրյանին. Հայկ Ալումյան
«Ոչ մի վարկած չեմ բացառում, հատկապես երբ խնդիրը վերաբերվում է կոնկրետ այդ անձին: Տեսել եմ Բուդաղյանների գործի քննության որակը, հիմա այլևս ոչինչ չեմ բացառում»,-լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Հայկ Ալումյանը՝ պատասխանելով նախօրեին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի ուղղությամբ արձակված կրակոցների և հնարավոր վարկածների, այդ թվում նաև շրջանառության մեջ դրված իրենց կողմից հանցագործության կազմակերպված լինելու, վերաբերյալ հարցերին:
Նրա խոսքով, տեսնելով այդ մեքենայի լուսանկարները, զարմացել է, որ ոչ ոք չի տուժել. «Իհարկե, շատ լավ է, որ ոչ ոք չի տուժել, բայց ինչպես են այդ կրակոցներն արձակվել, որ չեն տուժել: Շատ զարմացա»:
Փաստաբանը ճիշտ չհամարեց իր կողմից որևէ վարկած շրջանառության մեջ դնել. «Գիտեմ, որ տարբեր վարկածներ կան, որոնցից յուրաքանչյուրը տեղ ունի լինելու՝ հատկապես հաշվի առնելով մեր ոստիկանության, դատախազության, քննչական մարմինների գործունեությունը. հենց այն պահից, երբ խոսքը վերաբերվում է այդ անձնավորությանը, յուրահատուկ են սկսում աշխատել»:
Պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է այս գործն իր ազդեցությունն ունեն Բուդաղյանների գործի վրա, Հայկ Ալումյանն ասաց, որ ոչ մի ձևով իրար հետ չի կապում, նաև չեն սպասում, որ մեկ այլ գործ լինի, ինչ որ բաներ պարզվեն ու այդպես իրենց գործը թեթևանա. «Պատրաստ ենք ծանր, երկարատև պայքարի: Համոզված ենք, որ շուտ թե ուշ հաղթելու ենք Բուդաղյանների գործով»:
Հիշեցնենք, որ երեկ ժամը 18։15-ի սահմաններում, Կապան-Գորիս ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում հրազենային կրակահերթ է արձակվել «Լեքսուս LX 570» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որի մեջ այդ պահին գտնվել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը։ Նախնական տվյալներով՝ ավտոմեքենայի մեջ եղել է ևս երկու հոգի՝ վարորդը և մարզպետի օգնականը: Տուժածներ չկան։ Դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ Սյունիքի մարզային քննչական վարչության պետ Վահրամ Դաղունցի գլխավորությամբ։ Երևանից դեպքի վայր են մեկնել ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալը, քննիչներ, ոստիկանության քրեագետ-փորձագետներ, օպերատիվ խումբ։ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Նախորդող հրապարակումներ՝
Չի բացառվում Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ հանցագործությունը ձևական եղած լինի. Փաստաբան
Հերմինե Նաղդալյանը՝ Սուրիկ Խաչատրյանի մեքենայի վրա կրակելու մասին
Սյունիքի մարզպետի ավտոմեքենայի ուղղությամբ արձակված կրակոցների դեպքով քրեական գործ է հարուցվել
Կրակել են Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ. նա մեջն է եղել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները