Կարեն Ճշմարիտյանը բանաստեղծություններ է ուղարկել Քիմ Քարդաշյանին . «Հրապարակ»
Հայաստանը լքած Քիմ Քարդաշյանն այնքան «լցված» ու հետաքրքրված է եղել Հայաստանով, որ մեկնումից առաջ խնդրել է իրեն ուղարկել հայ պոետների բանաստեղծությունները՝ անգլերեն թարգմանությամբ: Կառավարության «Հրապարակ»-ի աղբյուրների փոխանցմամբ, էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, որը Հովիկ Աբրահամյանի մոտ մասնակցել էր Քիմի հետ հանդիպմանը, օրերս նրան է ուղարկել երջանկահիշատակ Սամվել Մկրտչյանի «Հայ պոեզիայի ընտրանին» գիրքը, որը ներառում է Նարեկացու, Քուչակի, Մաշտոցի տաղերից մինչև մեր օրերը՝ Արմեն Շեկոյանի, Հակոբ Մովսեսի բանաստեղծությունները:
«Ի դեպ, այս օրերին պատրաստվում է և առաջիկայում լույս կտեսնի նաև Սամվել Մկրտչյանի թարգմանությունների երկհատորյակը՝ բոլոր ժամանակների հայ բանաստեղծների, այդ թվում և արտերկրում ապրող, գործերի թարգմանությամբ, և հայրենի կառավարությունն այն ևս ուղարկել է «թանկագին» Քիմին»,-հավելել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան