Իրանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջազգային համաժողով է կազմակերպվել
«Իրանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջազգային համաժողով է կազմակերպվել»,-այդ մասին հաղորդում է իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունը:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ Իրանի Սպահան քաղաքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջազգային համաժողով է կազմակերպվել, որին մասնակցել են Հայաստանի, Իրանի, Լիբանանի և Ֆրասնիայի համալսարանների դասախոսներ, իրանահայ համայնքի ներկայացուցիչներ:
Հիշեցնենք, որ Իրանի հայ համայնքն ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ բողոքի ցույց էր կազմակերպել Թեհրանում Թուրքիայի դեսպանության առջև. ցույցի մասնակիցները հնչեցրել էին «Մա'հ Թուրքիայի ֆաշիստական կառավարությանը», «Արդարություն, արդարություն» կոչերը:
Բացի այդ՝ ԻԻՀ Մեջլիսում ելույթով հանդես էին եկել հայազգի պատգամավորները՝ Իրանի իշխանություններից պահանջելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Նշենք, որ «Armeniangenocide100.org» կայքի հաղորդմամբ՝ Հայոց ցեղասպանությունը մինչ այժմ ճանաչել են հետևյալ պետությունները՝ Ուրուգվայ (1965), Կիպրոս (1975), Ռուսաստան (1995), Կանադա (1996), Լիբանան (1997), Բելգիա (1998), Ֆրանսիա (1998), Հունաստան (1999), Վատիկան (2000), Իտալիա (2000), Շվեյցարիա (2003), Սլովակիա (2004), Արգենտինա (2004), Նիդերլանդներ (2004), Վենեսուելա (2005), Լեհաստան (2005), Չիլի (2007), Շվեդիա (2010), Բոլիվիա (2014):
Թեմայի առնչությամբ նախորդող հրապարակումները՝
Հայոց ցեղասպանության հարցում Իրանի դիրքորոշումը
Իրանի Մեջլիսի ասորի պատգամավոր. Շնորհակալ ենք Հայաստանին ասորիների ցեղասպանությանն անդրադառնալու համար
Իրանական կայք. Օսմանյան թուրքերը բացի հայերից՝ կոտորել են նաև իրանցի ազարիներին
Իրանցի թյուրքախոս ազարիները Հայոց ցեղասպանությունը չճանաչելու համար դատապարտել են Թուրքիայի կառավարությանը
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում