Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանն արդեն Երևանում
2015-2016 ուսումնական տարին հայաստանյան գիտակրթական համակարգը կդիմավորի նոր բուհով: Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Երևանի մասնաճյուղում մայիսի 16-ից դիմորդների համար մեկնարկել են նախապատրաստական առարկայական կոնսուլտացիաներ, որոնց նպատակն է բուհի ապագա ուսանողներին ծանոթացնել համալսարանի ընդունելության ընթացակարգին, նախապատրաստել նրանց սպասվող քննություններին, ինչպես նաև նախնական տեղեկություններ տրամադրել մասնաճյուղում իրականացվող կրթական ծրագրերի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երևանյան մասնաճյուղից:
Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանն ընդգրկվել է «Thomson Reuters» հեղինակավոր պարբերականի՝ Եվրոպայի լավագույն բուհերի «Academic Reputation Survey» հանրահայտ վարկանշային աղյուսակի լավագույն տասնյակում: Ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք այցելել msu.am պաշտոնական կայք:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա