Մերկել. ԵՄ-ն հարգում է ՌԴ հետ ավելի սերտ տնտեսական կապեր հաստատելու Հայաստանի որոշումը
Եվրամիությունը հարգում է Արևելյան գործընկերության անդամ երկրների իրավունքը զարգացման սեփական ուղիների ընտրության հարցում, ովքեր միաժամանակ շարունակում են պահպանել բարեկամական հարաբերությունները ԵՄ-ի հետ: Այս մասին «Риа.ru»-ի փոխանցմամբ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
«Մենք հարգում ենք Հայաստանի որոշումը, ով ԵՄ-ի հետ ինտենսիվ բանակցություններին զուգահեռ փորձում է սերտ տնտեսական հարաբերություններ հաստատել Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի հետ: Նմանապես մենք հարգում ենք Ադրբեջանի դիրքորոշումը, ով ԵՄ-ին միանալու ուղիներ չի որոնում և որևէ շահ չի տեսնում ԵԱՏՄ-ին անդամակցելու հարցում: Մենք պատրաստ ենք նաև շարունակել երկկողմ համագործակցությունը Բելառուսի հետ` չնայած առկա լուրջ տարաձայնություններին»,-նման հայտարարությամբ Մերկելը հանդես է եկել խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ` «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին մասնակցելու համար Ռիգա մեկնելու նախօրեին:
Գերմանիայի կանցլերը նաև ընդգծել է, որ «Արևելյան գործընկերությունը» բնավ ուղղված չէ որևէ երրորդ երկրի, և հատկապես` Ռուսաստանի դեմ: