Եկամտահարկի հաշվին հիպոթեքով բնակարան ձեռք բերելու պրոցեսը բավականին բարդ է. վարչապետ
Այս տարվա հունվարի 1-ից ուժի է մեջ է մտել «Եկամտահարկի մասին» օրենքում կատարված փոփոխությունները, որով բնակարանների գնման ու անհատական բնակելի տների կառուցման ձեռքբերման դեպքում հիպոթեքային վարկի սպասարկման տոկոսադրույքները քաղաքացիները կարող են վճարել եկամտահարկից: Ըստ էության տոկոսադրույքները պետությունն է վճարում՝ դրանով իսկ լուծելով բնակարանային ապահովության խնդիրն ու նպաստել շինարարության ոլորտի ակտիվացմանը:
Գործադիրի այսօրվա նիստի սկզբում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ նախաձեռնության կյանքի կոչելը չափազանց կարևոր է: Ըստ նրա՝ պետք է հնարավորություն ընձեռել, որպեսզի հնարավորինս շատ մարդ օգտվի այս արտոնություններից:
Մինչդեռ, ինչպես նշեց վարչապետը, քաղաքացիներից արդեն ահազանգ է հնչել, որ պրոցեսը բավականին բարդ է, մեխանիզմները ոչ այդքան հասկանալի են, ինչը լրացուցիչ խոչընդոտներ է ստեղծում օրենքի ընձեռած հնարավորություններից օգտվողների համար:
«Ականջալուր լինելով քաղաքացիների մտահոգությանը, հանձնարարում եմ ֆինանսների նախարարությանը կարճ ժամկետում ուսումնասիրել հասարակության կողմից բարձրացված հարցադրումները՝ առավելագույնս պարզեցնելու հաստատված մեխանիզմները: Գործընթացի ավարտից հետո անհրաժեշտ կլինի հանրությանը պատշաճ կարգով իրազեկել իրականացված աշխատանքների մասին»,- ասաց Հ.Աբրահամյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին