Հայաստանը դարձել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հատուկ կոնվենցիայի կոմիտեի անդամ
Մայիսի 18-ից 20-ը Փարիզում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, կայացել է Մշակութային արժեքների ապօրինի ներմուծման, արտահանման և սեփականության իրավունքի փոխանցման արգելմանը և կանխմանն ուղղված միջոցարումների մասին 1970թ. կոնվենցիայի անդամ պետությունների հանդիպումը:
ԱԳՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ հանդիպման շրջանակներում մայիսի 20-ին կայացել են 1970թ. Կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի անդամների ընտրությունները: Քվեարկության արդյունքում Հայաստանը դարձել է կոմիտեի անդամ` 4 տարի ժամկետով:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան