Հարուցվել է քրեական գործ՝ Ալաշկերտ համայնքի մանկապարտեզի սաների թունավորման դեպքի առթիվ
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Արմավիր մարզի Ալաշկերտ համայնքի մանկապարտեզ ՀՈԱԿ-ի սաների թունավորման դեպքի առթիվ։
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ երեխաների հոսպիտալացվելու վերաբերյալ ահազանգերի հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ բուժօգնության դիմած երեխաներն Արմավիրի մարզի Ալաշկերտ համայնքի մանկապարտեզի սաներ են։
Լաբորատոր հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել են ՀՀ առողջապահության նախարարի՝ 2013թ. օգոստոսի 12-ի «Նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ N 2.3.1-0102013 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին» հրամանի պահանջների կոպիտ խախտումներ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում կամ թունավորում)։
Նախրոդող հրապարակումներ՝
«Չի կարելի այսպես շարունակել». Պիպոյանը՝ մանկապարտեզներում գրանցված թունավորումների մասին
Փոխմարզպետ. Արմավիրի բոլոր մանկապարտեզներում ուսումնասիրություն է իրականացվում
Արմեն Մուրադյանը վստահեցնում է, որ վաղը պարզ կլինի Ալաշկերտի երեխաների թունավորման պատճառը
Առաջիկա երկու օրերի ընթացքում պարզ կդառնա Ալաշկերտի հոսպիտալացված երեխաների հիվանդության պատճառը
Ինչո՞ւ են մանկապարտեզներում հաճախացել երեխաների թունավորումները
Գյուղապետ. Ալաշկերտից հոսպիտալացվածների թվում մանկապարտեզի ու դպրոցի սաներ են
Արմավիր բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք են հոսպիտալացվել երեխաներ
Ալաշկերտի մանկապարտեզը չի գործում
Մանկապարտեզներին քիմիական մշակման ենթարկված թռչնամիս մատակարարելու դեպքով հարուցվել է քրեական գործ
Էդվարդ Մխիթարյան անունով անհատ ձեռնարկատեր ՍԱՊԾ-ում գրանցված չէ. Սուքիասյան
Քաղաքապետարանի պարզաբանումը՝ մայրաքաղաքի 3 մանկապարտեզներին անորակ թռչնամսի մատակարարման վերաբերյալ
Երեխաները փչացած հավի միսը չեն կերել. Վստահեցնում են մանկապարտեզներից
Նոր մանրամասներ փչացած հավի մսի գործից
Քաղաքապետարանի պարզաբանումը՝ մայրաքաղաքի 3 մանկապարտեզներին անորակ թռչնամսի մատակարարման վերաբերյալ
«Թունավորված երեխաների մեծ մասի մոտ աղիքային վարակ է». մասնագետի մեկնաբանությունները
Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում կասեցվել է սննդամթերքի օգտագործումն ու մատակարարումը
ԱՆ. Հոսպիտալացված երեխաների առողջական վիճակը բարելավվում է
Եղվարդում հոսպիտալացվել է 54 երեխա. Հարուցվել է քրեական գործ
Եղվարդի մանկապարտեզում թունավորված 15 երեխայից 2-ը տեղափոխվել են Երևան
ՍԱՊԾ –ն՝ Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում սաների թունավորման դեպքի մասին
Պիպոյանը՝ Եղվարդի դեպքի մասին. «Դանակը հասավ ոսկորին»
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա