Պաշտոնական Ստեփանակերտը մեկնաբանում է Ռիգայում Ադրբեջանի վարքագիգծը
Ադրբեջանի պահվածքը Ռիգայում այսօր տեղի ունեցած Արևելյան գործընկերության գագաթնաժողովում ցույց է տալիս, թե ինչպիսի պետություն է այդ երկիրը. հերթական ապակառուցողական դիրքորոշումն է ցուցաբերել: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Լեռնային Ղարաբաղի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը` մեկնաբանելով Լատվիայի մայրաքաղաքում Ադրբեջանի վարքագիծը:
Նշենք, որ Tert.am-ը տեղեկացրել էր, որ Լատվիայում «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում այսօր ադրբեջանական պատվիրակությունը հրաժարվել էր ստորագրել գագաթաժողովի հայտարարությունը: Սակայն «Երկիր Մեդիա»-ի փոխանցմամբ, Եվրոպացի դիվանագետների և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայացած հեռախոսային բանակցություններից հետո, Բաքուն ի վերջո համաձայնել է ստորագրել հայտարարությունը` կից ներկայացնելով իր վերապահումները։
«Ճշգրիտ հայտնի չէ, թե ինչ վերապահումներ են դրանք, սակայն ենթադրվում է, որ վերաբերելու են ղարաբաղյան խնդրին», -գրում է աղբյուրը։
Բաբայանի խոսքով, միջազգային հանրության «չափից դուրս հանդուրժողական» վարքագծի պատճառով է, որ Ադրբեջանը նման դիրքորոշում է ցուցաբերում:
«Ինչո՞ւ պետք է եվրոպական խաղերն անցկացվեն Ադրբեջանում: Ադրբեջանը ոչ աշխարհագրորեն է Եվրոպայի մաս, Ադրբեջանը բռնապետական երկիր է, կոռումպացված է, խախտում է միջազգային բոլոր կոնվենցիաները, իր իսկ սահմանադրությունը, բայց այդ երկրում են անցկացնում եվրոպական խաղերը: Մենք տեսնում ենք, թե օրեցօր այդ երկիրն ինչպիսի լկտի է դառնում: Քաղաքակիրթ աշխարհը պետք է մտածի, հակառակ դեպքում այդ երկիրը շարունակելու է իր ապակառուցողական դիրքորոշումը»,-հայտարարեց Դավիթ Բաբայանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան