Բախշյանն ահազանգում է Օղակաձև զբոսայգու անմխիթար վիճակի մասին
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը դիմել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ բարձրաձայնելով Օղակաձև այգու տարբեր հատվածներում տիրող անմխիթար վիճակի մասին:
«Բազմիցս անդրադարձել եմ Վարդանանց 15/4 հասցեում Օղակաձև զբոսայգու տարբեր հատվածների անմխիթար վիճակին: Կրկին ահազանգում եմ այն մասին, որ, ըստ Ձեր 18.03.2014թվակիր նամակի, զբոսայգու 5-րդ հատվածում 16.07.2013թ. հ.01/18-34029-674 տրվել է շինթույլտվություն` բացօթյա սրճարանի և զվարճալիքների կենտրոնի կառուցման համար, այնինչ այնտեղ բացօթյա սրճարանի փոխարեն նոր-նոր սկսվել է եռահարկ շինության շինարարություն:
Ի ՞նչ իրավունքով է «Մանկական զվարճալիքների կենտրոն» և «Լենա թովմասյան» ՍՊԸ-ն բացօթյա սրճարանի համար տրված շինթույլտվությամբ կառուցում եռահարկ ինչ-որ բան:
Խնդրում եմ տրամադրել 16.07.2013թ. հ.01/18-34029-674 շինթույլտվության պատճեն:
Ահավոր փնթի է ashion café-ի և Օղակաձև զբոսայգու Ալեք Մանուկյան-Վարդանանց փողոցին հարող նախկին սրճարանի տարածքը իր պատառոտված պաստառներով ու աղբով: Ո՞վ է պատասխանատվություն կրում Օղակաձև զբոսայգու անտեր հատվածներում մաքրությունը պահպանելու համար, ի ՞նչ է անում այս ուղղությամբ Կենտրոն վարչական շրջանի կոմունալ բաժինը»,-Տարոն
Մարգարյանին ուղղված նամակում գրել է Բախշյանն ու կից ներկայացրել զբոսայգու 5-րդ հատվածի եռահարկի շինության և ashion café-ի նկարները:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին